Եթե Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին և Բելառուսի կիսապաշտպան Ռենան Բրեսան համալրեն ղազախական «Ակտոբե» թիմի կազմը կդառնան Ղախազստանի ֆուտբոլի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները, հայտնում է տեղի «Կապիտալ» լրատվականը:
Պիզելիի տեղափոխության արժեքը, ըստ «Transfermarkt.de» կայքի կազմում է 3 միլիոն եվրո, իսկ Բրեսանինը՝ 2,3 միլիոն: Ղազախստանի առաջնությունում ամենաթանկ ֆուտբոլիստն այս պահին «Ակտոբե»-ի հարձակվող Սերգեյ Դավիդովն է, որը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել է 2 միլիոն եվրոյի դիմաց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ