Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ձգձգվում «Բենտոնիտին» լիցենզիայի տրամադրումը

Հունվար 13,2014 18:04

150 աշխատող ունեցող Իջեւանի «Բենտոնիտ» գործարանը 2013թ. նոյեմբերի վերջից չի աշխատում: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության չաշխատելու պատճառները շուտով կվերացվեն, եւ 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել: Սակայն ներկայումս կոմբինատը չի աշխատում:

Մ. Թոփալյանը մեզ հայտնեց, որ լիզենզիա ձեռք բերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվար ամսվա մեջ ընկերությունը լիցենզիա կստանա եւ կսկսի արտադրանք թողարկել: Նրան հարցրեցինք՝ մինչ այժմ ընկերությունը լիցենզիա չի՞ ունեցել: Կոմերցիոն մենեջերն  ասաց, որ լիցենզիան տրվել է հանքանյութի որոշակի պաշարի համար, եւ այդ պաշարն արդեն սպառված է: Նա  ավելացրեց, որ ընկերության վարչական աշխատողները ներկայումս էլ աշխատում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Սահմանամերձ մարզի 150 աշխատատեղ ունեցող գործարանը մարզային իշխանությունների պատճառով պարապուրդի է մատնվել, իսկ վարչապետն էլ դրան և տնտեսության նմանատիպ այլ հարցերի անդրադառնալու փոխարեն աղյուսակների լեզվով ՀՀ երկրորդ նախագահին է պատասխանում: Վարչապետի աղյուսակի թվերը ուռճանում են, իսկ Տավուշի մարզի աշխատատեղերը փակվում, վարելահողերը նվազում, անասնագլխաքանակը կրճատվում, այգիները չմշակվելու և անջրտիության պատճառով չորանում, ժողովուրդն էլ ճարահատյալ հեռանում է: Այ քեղ աղյուսակային կառավարման մոդել:

  2. Ashot says:

    Ոնց հասկանում եմ տավուշեցին մի կերպ պետք է ինքնուրույն իր գլխի ճարը տեսնի,քանի որ մարզային իշխանություններից ոչինչ չի կարելի սպասել:Հարցը հասնում է նրանց ու մտնում փակուղի:Գոնե մեկը պատկերացնում է ,թե ինչ է նշանակում 150աշխատատեղ սահմանամերձ մարզի համար?Հավանաբար այդ 150ընտանիքների մի մասն էլ մյուսների պես կնախընտրի արտագաղթի ճանապարհը:Լավ,իսկ ով է ապրելու սահմանամերձ գյուղերում և շենացնելու այն?

  3. Seda says:

    Իմ կարծիքով զուր ջանքեր են հասկացնելու համար այն,ինչ-որ շատ վաղուց հայտնի է:Ուղղակի չկա մեկը,որի սիրտը ցավի ու ուզենա տավուշի ժողովրդի համար մի լավ գործ անել:Ով որ պետք է դա ընդունի՝ հավանաբար չի ուզում կամ էլ ,,շատ անհրաժեշտ է Տավուշը դատարկել,,:Մնացած եզրահանգումները թողնում եմ բոլորին!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031