Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները, որոնց մասնակցող տասական շախմատիստները պայքարում են ինչպես հանրապետության չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու, այնպես էլ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունքի համար:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են միայն գրոսմայստերներ՝ Լեւոն Բաբուջյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ կանանց մրցաշարին՝ միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Նարինե Գասպարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, ինչպես նաեւ Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Շուշաննա Սարգսյանը, Արմինե Բաբայանը, Հասմիկ Ղամբարյանը, Անահիտ Գեւորգյանը, Սվետլանա Միրզաբեկյանը:
Այսօր առաջնություններում երկրորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ