Ռուսաստանի Պերմ քաղաքում հնարավոր է եղել հերթական ազգամիջյան բախումը կանխել: Ինչպես հայտնում է «Էն Տե Վե»-ն, «Վ կոնտակտե» սոցիալական կայքի օգտատերերից մեկն իր էջում գրառում էր թողել, որտեղ պատմել է, թե ինչպես են ներգաղթյալները ծեծելով մի տղայի սպանել, որը փորձել է իրենցից պաշտպանել մի աղջկա:
Ոստիկանությունից հայտնել են, որ այդ գրառումը չի համապատասխանում իրականությանը:
Նույն գրառման մեջ օգտատերը կոչ էր արել հավաքվել Պերմի կենտրոնական շուկայի մոտ ու վրեժ լուծել: Սակայն ոստիկանությունն ավելի շուտ է ժամանել նշված վայր և 104 հոգու բերման է ենթարկել, որոնցից շատերը անչափահաս են եղել: Նրանք բացատրություն են գրել և ազատ են արձակվել միայն ծնողների ուղեկցությամբ:
Հավաքին մասնակցած «Վ կոնտակտե»-ի օգտատերերից մեկը գրել է, որ ոմանք հասցրել են «գործի դնել բռունցքները» ու խփել են մի քանի կովկասցու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ