ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն