Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանին. Անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են

Հունվար 13,2014 17:09

«Քաղաքականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,-Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ տարեվերջյան չորսժամյա ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի տնտեսության արդի վիճակին, ըստ էության, մեղադրանքներ հնչեցրեց նախորդ կառավարության հասցեին: Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը:

Տիգրան Սարգսյանը հավելյալ պարզաբանումներով հանդես եկավ` առավել մեղմացնելով ասուլիսում արած իր հայտարարությունները` խնդիրները բարդելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա:

Դրան ևս հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանք-որակումը`«նա անհույս է» եզրահանգմամբ:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտոնաթող նախագահին:

Մասնավորապես, Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովը ապագային ուղղված քայլեր չի տեսնում. «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»:

«ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»,-եզրափակեց Շարմազանովը` անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված գազային պայմանագրին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Սա նույն բառերը առանց փոփոխոլու ուղիղ 4 տարի հետո Սերժ Սարգսյանի մասինա ասելու; Քծնանքը սրա մասնագիտություննա:

  2. Maxim says:

    Գելերը ձեզ ուտեն,՝ ձեր պայմանագրերի ու բարեփոխումների հետ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031