Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հայ կինը առևտրականից դարձավ Չինաստանի 3 միլիոնանոց գյուղի գյուղապետ

Հունվար 13,2014 16:45

2 օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու են հայերը արտագաղթում երկրից, կարծիք հայտնեց, որ պատճառը բնավ սոցիալական չէ, հայերը երկրագնդի տարբեր կետերում են հայտնվել բոլոր դարերում`11, 17-րդ, ուղղակի վերջիններս ռիսկով են, բացարձակապես չեն վախենում այլ վայրերում դրսևորվելուց և մեջբերեց հետաքրքիր մի օրինակ մարտունեցի մի կնոջ պրակտիկայից: Տիկինը, ամուսնանալով չինացու հետ ու շատ արագ տիրապետելով չինարենին, կարճ ժամանակում դարձել է ամուսնու ծննդավայրի գյուղապետը: Ըստ մարզպետի, այդ տեղանքը 3 միլիոն բնակչություն ունի:

Լրագրողներից մեկը, լսելով այս պատմությունը, այսպես արձագանքեց. «Փաստորեն մարտունեցի կինը Չինաստանում Սերժ Սարգսյանի կարգավիճակն ունի, Չինաստանի Սերժ Սարգսյանն է»:

Մարզպետարանում թեև մեծ պարծանքով էին խոսում մարտունեցի կնոջ մասին, սակայն նրա անուն-ազգանունը, ինչպես նաև Չինաստանի տվյալ տեղանքի անունը չէին հիշում: Միայն հայտնի է, որ այդ կինը առևտրական է, ակտիվ առևտուր է արել Չինաստանից, վերջում էլ մտափոխվել ու հաստատվելով Չինաստանում`գյուղապետ է դարձել: Իսկ թե չինական որ գյուղի ղեկավարն է մեր հայ կինը, կփորձենք ճշտել առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Ցոլակյան դու մի քիչ Գյումրիից դուրս արի, դառել ես Գյումրու քաղաքապետը, սաղ օրը քաղաքից ես խոսում: Քո գործը գյուղերն է, արի գյուղերը զարգացրու

  2. Lina says:

    Էդ կինը արթունեցի չի առաջին հերթին, եւ հետո ունի զույգ աղջիկներ, ես իրա բարեկամներին ճանաչում եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031