«Արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց Սերժ Սարգսյանի երեք առաջարկներից եւ ոչ մեկը, բայցեւ միաժամանակ չարժանացավ մյուս բեւեռի զորակցությանը (անգամ հանդիպման գնալով Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ կատարելով հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց մերժվելով)՝ հետընտրական շրջանում էլ մնալով միայնակ, ինչպես որ մինչեւ նախագահական ընտրություններն էր»,-օրեր առաջ այսպիսի դիտարկում էր արել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Aravot.am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ մինչև այժմ չէր հրապարակվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններից հետո ցանկացել է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին, մանավանդ այն դեպքում, երբ բազմիցս քննադատվել է, թե ինչու չէր հանդիպում:
Ստեփան Սաֆարյանը հակադարձեց, թե «ուշադիր չեք եղել» ու մանրամասնեց. «Մենք դրա մասին ասել ենք: Դեռ աշնանը այդ մասին ասվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց հանդիպելու Գագիկ Ծառուկյանին, նրա ցանկությունը միայն նրան հանդիպելը չի եղել, այլև քաղաքական դաշտի այն դերակատարներին, ովքեր մասնակից չեն եղել ընտրություններին»:
Մեր այն դիտարկմանը, թե մամուլում էլ «Ժառանգության» կողմից նման հայտարարություն չհնչեց, պարոն Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Միանգամայն այլ բան եմ հիշում և գիտեմ, որ նման ցանկություն եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, բայց հանդիպում չի կայացել: Դրա մասին առաջինը ես չեմ խոսել, խոսել են կուսակցության անդամները: Ինձ թվում է` դրա մասին առաջինը խոսել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստախոս մարդիկ քաղաքականության մեջ եռակի են ստում: