Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 13,2014 16:26

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող կայքերը», «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ Ազադը՝ Աբդուրահման մականունով, սպանվել է սիրիական բանակի զինվորների կողմից:

Հաղորդվում է, որ սպանված ադրբեջանցին ծնունդով Սումգայիթից էր, սպորտի վարպետ բռնցքամարտից: Հաղորդվում է նաև, որ նրա ընտանիքը ներկայումս Սիրիայում է, եղբայրը նույնպես կռվում է այդ երկրում:

Հիշեցնենք, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորումը կապեր ունի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ և այժմ կռվում է ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այլև սիրիացի ընդդիմադիր ապստամբների ուժերի դեմ:

APA-ն նշում է, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո այդ երկիր են մեկնել «մի խումբ» Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք կռվում են տարբեր խմբավորումների կազմում: Ըստ նույն աղբյուրի՝ Սիրիայի մարտերում սպանված ադրբեջանցիների թիվը հասնում է 100-ի:

Ադրբեջանական լրատվամիջոցները այս տարվա սկզբից արդեն հաղորդել են Սիրիայում սպանված չորս ադրբեջանցու մասին:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031