Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերամշակող գործարանը կտրված է հումքից եւ երկաթուղուց

Հունվար 13,2014 14:49

Օրերս Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, լեռնային ճանապարհի ոլորաններում շրջվել է «Քարարտ» ձեռնարկության արտադրած ֆելզիտե սալիկներով բեռնատարը: Սալիկների մեծ մասը ջարդվել է, դրանց կտորները իրենց կարիքների համար հավաքել են միջպետական ճանապարհով երթեւեկողները: Նախանցյալ տարի ադրբեջանական զինուժը նույն ճանապարհին գնդակոծել, խոցել էր «Քարարտին» պատկանող բեռնատարը:

2003 թվականից «Քարարտ» ընկերությունը շահագործում է Նոյեմբերյանի Զորական գյուղի տարածքում գտնվող ֆելզիտե հանքավայրը: Իջեւան քաղաքի ծայրամասում 2005թ. սեպտեմբերի 16-ին շահագործման հանձնվեց քարի վերամշակման արդիական սարքավորումներով հագեցած գործարանը: Դրա բացման ժամանակ հայտարարվեց, որ կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, հետագայում կառուցվեցին նոր մասնաշենքեր:

«Քարարտ» ընկերության ղեկավարությունը սկզբում կամենում էր վերամշակող գործարան կառուցել երկաթուղային Այրում կայարանում գտնվող նախկին նավթաբազայի տարածքում: Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից ֆելզիտի հումքը հայ-ադրբեջանական սահմանի եզրով Իջեւան տեղափոխելու, պատրաստի արտադրանքը Իջեւանից Այրում կայարան ավտոմեքենաներով տեղափոխելու համար ընկերությունը զգալի ծախսեր է կատարում:

«Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանը մեզ ասել է, թե գործարանը Իջեւանում է կառուցվել, որպեսզի այդտեղ վերամշակվեն հանրապետության տարբեր վայրերից արդյունահանված տարբեր քարատեսակներ: Սակայն իրականությունն այն է, որ «Քարարտի» արտադրանքի զգալի մասը ստացվում է Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտային տուֆի վերամշակումից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031