Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացի Ա. Շ.-ի` օպերլիազորն իրեն սպառնացել է

Հունվար 13,2014 14:46

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Ղ.-ից` վերը նշված գումարը վերցրել է 5 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց մինչև 2012թ. ապրիլ ամիսը վճարել է ամսական 1500 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ պարզվել է, որ այդ հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ Ա. Ղ.-ի որդին (ՀՀ ոստիկանության բաժանմունքի օպերլիազոր), գոտկատեղին եղած ատրճանակով, 2012թ. ամռանը ընկերոջ հետ այցելել է իրենց տուն և կնոջ, մոր, մանկահասակ հաշմանդամ երեխայի ներկայությամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով` հիշյալ գումարը չվերադարձնելու դեպքում իրեն սպառնալիքներ է տվել:

Նախաքննությունը շարունակվում է:

 Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031