Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանը հարգանքի խոսք է ասել սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Գրում է «Հուրիեթ» թերթը:
«Ես հարգում եմ հայ ժողովրդի արժանի զավակի, մեր եղբայր Հրանտի հիշատակն ու պայքարը», – գրված է ցմահ ազատազրկման մեջ գտնվող Օջալանի հաղորդագրությունում, որը փոխանցվել է հունվարի 11-ին:
«Հույս ունեմ կկարողանամ մեր հայ քաղաքացիներին դիմել ամբողջական նամակով մինչև Հրանտի մահվան տարելիցը»,- գրել է նա:
«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարին կլրանա հունվարի 19-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ