Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Իշխանությունը վախեցավ, որ Շանթի կատարածն օրինակ կդառնա շատ երիտասարդների համար»

Հունվար 13,2014 12:50

«Մենք Շանթ Հարությունյանին ճանաչում ենք որպես քաղբանտարկյալ: Մեր զեկույցում էլ ենք այդ մասին գրել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Տեղեկացնենք, որ տարեվերջին հասարակական դիտորդական խմբի անդամներն այցելել են «Կենտրոն» ՔԿՀ, հանդիպում ունեցան հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի հետ:

Այդ խմբում էր նաև Ավետիք Իշխանյանը: Նա Aravot.am-ին մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից. «Շանթ Հարությունյանը պայմաններից չէր դժգոհում, տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելանքի մասին էլ չենք խոսել: Մենք ընդհանրապես իրավիճակի մասին ենք խոսել»:

Սակայն պարոն Իշխանյանի համար անընդունելի է այս հանգամանքը: Նա փոխանցեց հետևյալը. «Արգելանքն ինձ համար անհասկանալի է: Դա լրացուցիչ պատիժ է Շանթի նկատմամբ, դրա տրամաբանությունը չեմ հասկանում: Դա արվում է այն դեպքում, երբ գործ են ունենում վտանգավոր հանցագործի հետ: Իսկ Շանթն ամեն ինչ բաց ու անկեղծ է անում, ուղղակի այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Սա աբսուրդ է: Սա ցույց է տալիս ՀՀ իշխանությունների անիմաստ դաժանությունը: Մեծ հաշվով Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ կալանքի կիրառումը համարում եմ ՀՀ իշխանությունների ոչ համաչափ գործունեություն: Շանթ Հարությունյանի հայտարարությունները զուտ հռետորական էին, քանի որ նրանց մոտ ոչ բենզինի շշեր կային, ոչ այլ ինչ: Դա ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի պոռթկում էր: Սա ցույց է տալիս ՀՀ իշխանությունների անօգնականությունը»:

Պարոն Իշխանյանը նաև կասկածներ ունի, թե իշխանությունը վախեցավ, որ Շանթի կատարածն օրինակ կդառնա շատ երիտասարդների համար:

Մեր հարցին, թե այդ ինչպես է, որ Շանթ Հարությունյանին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քաղբանտարկյալ չի համարում, պարոն Իշխանյանն այսպես արձագանքեց. «Կա՞ աշխարհում որևէ պետություն, որը ճանաչի, որ ինքն ունի քաղբանտարկյալներ: Հրայր Թովմասյանը, լինելով համակարգի ներկայացուցիչ, եթե ճանաչի, որ ՀՀ-ում կա քաղբանտարկյալ, մյուս օրը նա չի կարող լինել այդ պաշտոնին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031