Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանի տպավորությամբ՝ մինչ ՀՔԾ դիմելը գործում առկա են եղել տեղեկանքներ (Տեսանյութ)

Հունվար 13,2014 12:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը երբ հիվանդանոցից դուրս էր գրվել եւ գնացել էր իր բնակարան, որտեղ վերջին 10 տարին բնակվում էր, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին: Ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը պատճառաբանել էր, որ Վարդան Պետրոսյանը փորձ է արել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից կամ գտնվում է այլ տեղանքում:  Դա առիթ էր եղել, որ պաշտպանական կողմը բողոք ներկայացնի մարզի դատախազին: Ուշացումով ստացված պատասխանի համաձայն՝ «քրեական գործում առկա տվյալներից պարզ է դառնում, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. նոյեմբերի 3-ին դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից, որից հետո հարցաքննություն կատարելու նպատակով քննիչի կողմից միջոցներ են ձեռնարկվել Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրը պարզելու համար»: Ի դեպ, նշվել էր երկու հասցե՝ Երվանդ Քոչարի 19 շենքի եւ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի առանձնատունը: «Քննիչը այց կատարելով պարզել է, որ Վարդան Պետրոսյանը այդ հասցեներում չի, ավելին, քննիչը նույն նպատակով հեռախոսակապ է հաստատել Վ. Պետրոսյանի քրոջ՝ Աշխենի հետ»:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, ասելով, թե սա իրականությանը չի համապատասխանում, իսկ Վարդան Պետրոսյանը բացատրություն է տվել, որ եթե քննիչը  կամ այլ անձը եկել է իր բնակարան, խնդրում է հեռախոսը ստուգել այդ ժամանակամիջոցի համար: Նիկոլայ Բաղդասարյանը  ցույց տվեց ՀՔԾ-ից ստացած գրությունը, որտեղ նշվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քրեական գործի ընթացքում ոչ քննիչ Հակոբյանի, ոչ էլ ոստիկանության որեւէ աշխատակցի կողմից Վարդան Պետրոսյանի հաշվառված բնակարաններ՝ Երվանդ Քոչարի 19 շենք եւ առանձնատուն  այցելություններ չեն կատարվել եւ որ Կոտայքի մարզի դատախազ Արմեն Առաքելյանի կողմից նոյեմբերի 8-ին պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի, քննիչ Հակոբյանի կողմից կայացված ձերբակալման որոշման մեջ արձանագրվել է «թյուրիմացաբար, քանի որ վերջինիս մոտ տպավորություն է եղել, թե նշված այցելությունը կատարվել է»: ՀՔԾ-ն  նաեւ արձանագրել է, որ քրեական գործի նյութերում չեն գտնվել դատախազ Ա. Առաքելյանի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, ինչը ըստ պաշտպան Բաղդասարյանի՝ իրականությանը չի համապատասխանում: Ն. Բաղդասարյանը ասաց, որ կարող է ցույց տալ որոշումներ, որտեղ նկարագրված են  որոշակի հանգամանքներ: Մասնավորապես՝ քրգործի համարը, հստակ նկարագրվել է, թե ինչպես է ավտովթարը տեղի ունեցել, այսինքն՝ փաստեր, որոնք դատախազը կարող էր վերցնել միայն գործի նյութերից : «Տպավորությունս այն է, որ գործում ժամանակին եղել են այդ տեղեկանքները, բայց երբ Հատուկ քննչական ծառայությունը քննել է, պարզվում է, որ դրանք չկան»,- ասաց պաշտպանը:

Ի դեպ, դռնփակ նիստ անցկացնելը, ըստ պաշտպանական կողմի, ուղղված է այն բանին, որ հանրությունը չիմանա, որ իրականում ձերբակալության ժամանակ չեն եղել օրինական հիմքեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031