Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Անսպասելի կյանքից հեռացավ անվանի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը:
Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը:
Որպես տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ՝ Արամ Ղարաբեկյանը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում նախաձեռնեց ու իրականացրեց մշակութային այնպիսի նախագծեր, որոնք նպաստեցին հայ երաժշտության, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը:
Իմ և հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան