Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու միտքն այսօրվա պայմաններում, այսօրվա լույսի ներքո անընկալելի է և տեղին չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Տեր Կարապետ քահանա Կարապետյանի արտահայտած մտքին, թե Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն: «Այն ամբողջ աշխարհում կա և օրենքով փորձում է աղանդների դեմն առնել»,- ասել էր քահանան:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նկատեց, որ քահանայի արտահայտած տեսակետն անձնական է, այն չի արտահայտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է աղանդների դեմ պայքարին, ապա Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը նշեց, որ կան տարբեր կառույցներ, որոնց գործառույթների մեջ մտնում է ոչ թե պայքարը, այլ տարբեր կրոնական կազմակերպությունների կամ կրոնական դաշտի կարգավորումը: Այդ իմաստով Տեր Վահրամ քահանա Մելիքյանը կարծում է, որ օրենսդրական բոլոր անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն, որպեսզի օրենսդրորեն կարգավորվեն կրոնական դաշտում առկա խնդիրները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում