Նոյեմբերի 5-ին Երեւանում հեղափոխության փորձ կատարած եւ այնուհետեւ կալանավորված Շանթ Հարությունյանի առողջական վիճակը շատ լավ է եւ նորմալ սնունդ է ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով տեսակցություն հարազատների հետ եւ երաշխիքներ՝ իր անվտանգության համար։ Հունվարի 9-ին վերջինս տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ 10-ի առավոտյան դուրս եկել հացադուլից։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ