«Էյ Թի Փի» ԲՀ –ը վերջերս ավարտեց անտառվերականգնման 9-րդ տարին ` տնկելով ևս 174,267 տնկիներ Հայաստանի հյուսիսում ` տնկված ծառերի թիվը 2013թ-ին հասցնելով 230,451: «Էյ Թի Փի» ԲՀ –ի առաջատար Համայնքային ծառատունկ ծրագրի կողմից տնկվեց ևս 56,000 ծառ:
«Էյ Թի Փի» ԲՀ –ը հիմնադրվել է 1994թ-ին ամերիկահայ բարերար Քարոլին Մուգարի կողմից և մինչ այժմ կազմակերպությունը տնկել է 4,455,869 ծառ:
«Մենք անչափ հպարտ ենք այս ձեռքբերումների համար,- նշեց «Էյ Թի Փի» ԲՀ –ի երևանյան գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը: Մեր աշխատանքն է տնկել ծառեր և արդեն իսկ տնկել ենք ավելի քան 4 միլիոն: Բացի ծառեր տնկելուց «Էյ Թի Փի» ԲՀ –ը ստեղծում է կանաչ աշխատատեղեր Հայաստանում և կապ հաստատում աշխարհի բոլոր անկյուններում բնակվող ծրագրի աջակցողների հետ: Իրոք, հասարակ մարդկանց ջանքերով է, որ հետագայում կարող ենք արձանագրել իրական հաջողություններ:
Կարդացեք նաև
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2012թ-ին հատկացված բավականին մեծ դրամաշնորհի միջոցով «Էյ Թի Փի» ԲՀ –ը Լոռու մարզի Կողես համայնքում 20 հեկտար տարածքի վրա տնկեց նոր անտառ: Գարնանը ի լրացում արդեն իսկ տնկված հացենու, կաղնու, խնձորենու և տանձենու անտառի, տնկվեցին մի քանի հազար սոճու տնկիներ:
«Ամռանը «Էյ Թի Փի» ԲՀ –ը վարձել էր սեզոնային աշխատողներ խնամելու արդեն իսկ վերատնկված անտառները: Քանի որ այս տարի բավականին բերրի տարի էր, որոշ տեղամասեր կրկնակի խնամքի կարիք ունեին, որովհետև խոտը չափազանց արագ էր աճում»,- նշեց Մաղաքյանը:
Աշնանը մի քանի տասնյակ տեղացի բնակիչներ մասնակցեցին Ծաղկաբեր համայնքում նոր անտառտնկման միջոցառումներին: Լոռու այս տեղամասում տնկումները հովանավորել էր Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությունը և իրականացվեց որպես KFW-ի մաս կազմող կլիմայի պաշտպանության միջազգային նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրը իրականացվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Գերմանիայի, Կովկասի և հայաստանյան մասնաճյուղերի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների և «Էյ Թի Փի» ԲՀ –ի համատեղ ջանքերով:
Անցյալ տարի «Էյ Թի Փի» ԲՀ –ը համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ: Ամռանը «Էյ Թի Փի» ԲՀ –ը կազմակերպել էր հատուկ շրջայց տեղական ԶԼՄ-ների և բնապահպանական կազմակերպությունների համար: Շրջայցը ներառում էր
«Էյ Թի Փի» ԲՀ –ի Միրաք անտառվերականգնման տնկարանը, որտեղ խնամվում են ավելի քան կես միլիոն տնկիներ, դրան կից Հրանտ Դինքի հիշատակի անտառը և Կաթնաջրի նորաստեղծ անտառը: Deem Communications կազմակերպությունը այս տարի «Էյ Թի Փի» ԲՀ –ի հետ համատեղ մասնակցել է մի շարք միջոցառումների , այդ թվում նաև Մարգահովտի մանկապարտեզի շրջակայքում ծառերի տնկմանը;
«Էյ Թի Փի» ԲՀ –ը համագործակցել է նաև Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամ հետ (HDIF), որի նպատակն է կայուն զարգացման ծրագրերի ներկայացումը Հայաստանի գյուղական վայրերում: «Էյ Թի Փի» ԲՀ –ի Մարգահովտի աշխատակիցները HDIF-ին ներկայացրին տաղանդավոր փայտագործ Սամվելին, ով անվասայլակին գամված լինելու պատճառով գործազուրկ էր: Այժմ Սամվելը վաճառում է իր ուրույն ձեռագործ աշխատանքները:
Այս աշուն «Էյ Թի Փի» ԲՀ –ը ՍօսԷի և Ալէնի ժառանգության հիմնադրամի հետ համատեղ հայտարարեց իր նոր նախաձեռնության մասին` ստեղծել Սօսէ Թովմասյանի և ԱլԷն Յեկեքյանի անվան հիշատակի անտառ: Այս երիտասարդ զույգը, որն ուներ ամուր կապեր թե սփյուռքում և թե Հայաստանում 2013 թ-ի մայիսին ավտովթարի հետևանքով հեռացավ կյանքից:
«Մեր նպատակն է կենդանի պահել մեր սիրելի ընկերների հիշատակը: Այս քարոզարշավին մենք նաև ընդգրկել ենք սոցիալական մեդիայի դաշտը,- ասաց Մաղաքյանը: «Էյ Թի Փի» ԲՀ-ի ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր նոր “like”-ի դիմաց հիշատակի անտառում կտնկվի 5 ծառ: Հուսով ենք, որ ձեռք կբերենք առնվազն 10,000 “likes’, որպեսզի տնկենք 50,000 ծառ և միաժամանակ բարձրացնենք իրազեկությունը «Էյ Թի Փի» ԲՀ-ի առաքելության մասին»:
Ստեփանավանի քաղաքապետարանը պատրաստ է վարձակալության հիմունքներով «Էյ Թի Փի» ԲՀ –ին 25 տարի ժամկետով տրամադրել 73 հեկտար տարածք, որի 25 տոկոսը կհատկացվի ՍօսԷի և ԱլԷնի անվան հիշատակի անտառ ստեղծելուն, ինչը նախատեսվում է իրականացնել 2014թ-ի գարնանը:
“Էյ Թի Փի”-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու,առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով:
Մանրամասն տեղեկությունների համար այցելե’ք www.armeniatree.org. կայքը
«Էյ Թի Փի» ԲՀ-ի
հերթական մամլո հաղորդագրություն