Ֆրանսիայի առաջին տիկինը Վալերի Տրիվեյլերը՝ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական ամուսնությամբ կինը, Փարիզի հիվանդանոցներից մեկում է պառկած: Ֆրանսիական լրատվամիջոցները դա կապում են այն լուրերի հետ, որ տարածել է տաբլոիդ «Closer», ըստ որի՝ նախագահը սիրավեպ ունի դերասանուհի Ժուլի Գայեի հետ:
Le Parisien լրատվամիջոցը հավաստում էր, որ Տրիվեյլերը հոսպիտալացվել է հինգշաբթի օրը, այսինքն սկանդալային լուրի հրապարակման հաջորդ օրը: Ըստ BBC-ի, որ մամուլի համար իր հաղորդագրության մեջ Օլանդը հրապարակումն անվանել է «ներխուժում անձնական կյանք», սպառնացել է դատի տալ, բայց չի հերքել եղած տեղեկատվությունը: Խմբագրությունը հեռացրել է սկանդալային հրապարակումն իր կայքից Ժուլի Գայեի փաստաբանի պահանջով: Հրապարակված էին նկարներ, որոնք արված էին դերասանուհու՝ Ելիսեյան պալատին մոտ ժամանակավոր բնակարանների տարածքում: Նկարներից մի քանիսում Ֆրանսիայի նախագահի թիկնապահներից մեկն է եւ մի տղամարդ՝ գլխին մոտոցիկլի սաղավարտ: Ամսագիրը համարում է, որ դա նախագահն է:
Առաջին տիկնոջն լիակատար հանգիստ է անհրաժեշտ, նա հիվանդանոցից դուրս կգրվի շուտով, հնարավոր է երկուշաբթի: