Ելույթ ունենալով Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադարձավ նաեւ սպորտում ունեցած մեր հաջողություններին՝ տալով իր գնահատականը:
«Մեր սպորտային աշխարհն առաջնահերթ խոսում է մեր հաջողությունների մասին: Բայց գիտեք, որ մենք անելիքներ ունենք, չարված, կիսատ-պռատ գործեր… Այն հաջողությունները, որ մենք արձանագրեցինք 2013 թվականին, անձամբ ինձ, որպես նախարարի եւ որպես Յուրի Վարդանյանի, որ անցել է սպորտային լեցուն կյանք եւ հաջողություններ ունեցած սպորտսմենի, չի գոհացնում: Առանց թաքցնելու ասեմ, որ թե՛ հանրապետության նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի՝ վարչապետի հետ խոսալու ժամանակ բազմիցս շեշտել եմ այս պահը, թե ինչ կգնահատեիք այսօրվա մեր աշխատանքը: Ես շուրջ ինն ամիս նախարար եմ աշխատում: Եվ հարցիս պատասխանը թե նախագահի, եւ թե վարչապետի կողմից եղել է մոտավորապես 4: Բայց ես ինքս կարող եմ այդ գնահատականն ավելի լավ տալ, որովհետեւ ես եմ ղեկավարում, ես եմ տեսնում, թե այսօր սպորտային աշխարհում ինչ է կատարվում: Ես աշխատանքը գնահատում եմ երկու կամ երկուսին գումարած», -ասաց Յուրի Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծառուկյանի աշխատանքը գնահատում եմ 5, Ձերը՝ 2+, տղայինդ՝ 1:
ամոթ բան չէ, մեր կառավարությունում բոլոր նախարարներն էլ “դվոեշնիկ” են՝ իր ղեկավարի հետ միասին․․․