Իսրայելի կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ընտանեկան ֆերմայում: Գրում է rg.ru-ն:
Ճանաչված քաղաքական գործչի աճյունը կհանգրվանի սիրելի կնոջ՝ Լիլիայի կողքին՝ «Շիկմին» ընտանեկան ֆերմայում՝ Նեգեվ անապատում: Այդ որոշումը կայացվել է՝ համաձայն նախկին վարչապետի ժառանգության՝ չնայած նրան, որ ըստ ավանդության, հրեական պետության ղեկավարների մարմինները հանգչում են Երուսաղեմի Գերցլյա լեռան ազգային գերեզմանատանը: