Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը. Pastinfo.am

Հունվար 12,2014 13:24

«Եթե որևէ մեկն ուզում է ժամկետից շուտ պաշտոնը թողնել, բնական է՝ ոչ ոք չի կարող արգելել, դա նրա իրավունքն է, և նման ընթացակարգ նախատեսված է»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանի վաղաժամ պաշտոնաթողության մասին մամուլում տարածված լուրերը` նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը  ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:

Մինչդեռ Ա. Գյուլումյանն արդեն 11 տարի աշխատում է ԵԴ-ում: Հետևաբար, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերընտրվելու իրավունք այլևս չունի:

Հիշեցնենք` Ալվինա Գյուլումյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է նշանակվել 2003թ.` 6 տարի ժամկետով, և 2009թ. վերընտրվել է այդ պաշտոնում ևս 6 տարով` մինչև 2015 թվականը:

Արա Ղազարյանի մեկնաբանմամբ՝ ԵԴ դատավորների թիվը, դատավորներին ներկայացվող պահանջները, գործունեությունը մասամբ կարգավորվում է Եվրոպական կոնվենցիայով, մասամբ` ՄԻԵԴ կանոնակարգով:

«Պետությունը ներկայացնում է 3 թեկնածու, որոնք հաստատվում են ԱԺ կողմից, ներկայացվում են Ստրասբուրգ, Ստրասբուրգում արդեն նրանց ընտրության հարցը ներառվում է ԵԽԽՎ նիստերից մեկի օրակարգում և ընտրում են թեկնածուներից մեկին»,- մեկնաբանելով գործող ընթացակարգը՝ նշեց Արա Ղազարյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ ԵԽ-ում այժմ նոր ընթացակարգ է հասունանում, որի համաձայն՝ ոչ միայն պետությունը իրավունք կունենա թեկնածուներ ներկայացնել, այլև քաղաքացիական հասարակությունը՝ նույնպես:

«Որովհետև փորձը ցույց է տալիս, որ միայն պետության կողմից ներկայացված թեկնածուն աշխատում է լոյալություն ցուցաբերել պետությանը, որից կարող է տուժել դատական ակտերի օբյեկտիվությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման փորձ արդեն վերջին տարիներին  կիրառվել է մի շարք երկրների կողմից:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031