Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

Հունվար 12,2014 12:36

Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհարկե, անտրամաբանական է ստացվում, առավել ևս՝ անհասկանալի և հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու: Ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթևան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Անօթևան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031