Meteo.am. Հունվարի 12-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, «Լադա 110» մակնիշի 88ՕՍ004 պ/հ (վարորդ՝ Հ. Վ. ծնվ. 1976թ.) ավտոմեքենան բախվել է Վոլկսվագեն» մակնիշի 91ՕD009 պ/հ (վարորդ՝ Հ. Խ. ծնվ. 1983թ.) և «Մերսեդես» մակնիշի 76AԼ777 պ/հ (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1984թ.) ավտոմեքենաներին, ինչից՝ «մերսեդես»-ի ուղևոր Ա. Ս.-ը (1951թ.), «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ը և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: