Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 26-ից հացադուլ հայտարարած Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը և հունվարի 8-ից նաեւ Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը դեռ շարունակում իրենց հացադուլը, նրանց առանձին մեկուսարաններ չեն տեղափոխել: Պահանջում են վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Ավելի ուշ պարզ դարձավ, որ միայն Վահե Մկրտչյանին են մեկուսացրել, կարանտին են տարել: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Վահե Մկրտչյանը շատ թույլ է:
Սակայն Aravot.am-ին հայտնի դարձավ, որ դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը: