ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված` հանրությանը հուզող խնդիրները և կներկայացնի առաջարկներ։ Tert.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հայտնել, թե հանդիպումը երբ տեղի կունենա։
«Դեռ չենք պայմանավորվել հանդիպման մասին, բայց մենք պարբերաբար հանդիպում ենք, և առաջին իսկ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնալու ենք այդ հարցին, որովհետև կարծում եմ` այն շատ կարևոր է հասարակության համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մեր դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս առաջ խորհուրդը դիմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին` հարցի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հորդորով, արդյո՞ք որևէ պատասխան ստացել են, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն ի պաշտոնե այնպիսին չեն, որ մենք դիմում ենք ուղարկում, պետք է պատասխան ստանանք. մենք ուղղակի առաջարկություն ենք արել»։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբանղբյուր կայքում: