Amerikayidzayn.com. Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է երկրի նախկին վարչապետ Ալիել Շարոնը:
Իսրայելի նախկին վարչապետը 2006 թվականից գտնվում էր կոմայի մեջ՝ սրտի կաթված ստանալուց հետո, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Շարոնի առողջական վիճակը սկսել էր կտրուկ վատթարանալ:
Ալիել Շարոնը Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2001 թվականից մինչև սրտի կաթված ստանալը: Վարչապետի պաշտոնում իրեն փոխարինել էր Էհուդ Օլմերտը:
Նախկին վարչապետ Շարոնին Իսրայելում հիշում են որպես իսրայելցիների պաշտպանության համար ջանք չխնայող առաջնորդ, որն ունակ էր դժվար քայլերի դիմելուն: Շարոնը 2005 թվականին ձեռնարկել էր Գազայի գոտուց իսրայելցի նորաբնակների և զինծառայողների դուրսբերումը՝ հույս ունենալով, որ այս քայլը թույլ կտա խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Theguardian.com-ի