Ադրբեջանցի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Վուղար Հաշիմովը մահացել է այսօր Գերմանիայում: Հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը:
Հաշիմովն արդեն ավարտել էր բուժման կուրսերը և սպասվում էր, որ այս տարի կմասնակցի շախմատային առաջնություններին: Սակայն 27-ամյա գրոսմայստերը, որը չարորակ ուռուցք ուներ, անսպասելիորեն մահացել է:
Հաշիմովը երեք անգամ նվաճել է Ադրբեջանի չեմպիոնի կոչումը, իր երկրի հավաքականի կազմում 2009թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2011թ. հաղթել է «Ռեջո Էմիլիա»-ի մրցաշարը: Հաշիմովը երկար ժամանակ դուրս էր մնում Ադրբեջանի հավաքականի կազմից` վրացի մարզիչ Զուրաբ Ազմայպարաշվիլիի հետ խնդիրներ ունենալու պատճառով:
Ադրբեջանցի շախմատիստը Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հետ վերջին անգամ հանդիպել է 2012թ. «Վեյկ ան Զեե»-ի մրցաշարում, որտեղ հաղթել է Արոնյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ