Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Россия 24. Կոնչիտայի սեռը` Ռուսաստանի «Եվրատեսիլ»-ի բոյկոտը

Հունվար 11,2014 20:35

Россия 24. Կոնչիտայի սեռը` Ռուսաստանի «Եվրոտեսիլ»-ի բոյկոտը   Ռուսաստանում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որովհետև Ավստրիան ներկայացնող այս տարվա մասնակիցը տրանսվիստիտ է: Հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը:

Բողոք առաջացրած երգիչը Կոնչիտա Վուրստն է, իսկական անունը` Թոմ Նյուվերզ: «Համառուսական ծնողական կոմիտե»-ն ստորագրահավաք է կազմակերպել, որ հեռուստատեսությամբ չցուցադրեն Կոնչիտայի ելույթը` համարելով, որ Կոնչիտայի կերպարը «Ռուսաստանի համար անընդունելի ապրելակերպի» քարոզ է: Գրության տակ ստորագրել է մոտ 400 հոգի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Բելառուսը:   «Ինձ համար այդ բեմում ելույթ ունենալը շատ կարևոր է ոչ միայն նրա համար, որ ես երաժիշտ եմ, այլ նաև, որ ուզում եմ մարդկանց լրջորեն սովորեցնել, որ մի փոքր ավելի հանդուրժող լինեն, – ասել է Կոնչիտան, որը 2011թ. փոխել իր սեռը, – հետո ի՞նչ, որ ես մորուք ունեմ: Կարևորը մարդու անձն է, ոչ թե նրա կերպարը»:

Կոնչիտայի կերպարը առաջին նման դեպքը չէ «Եվրատեսիլ»-ում: 1998թ. մրցույթում հաղթած Իսրայելը ներկայացնող «Դանա Ինթերնեյշնըլ»-ը սեռափոխ տղամարդ էր: 2007թ. Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Դանիլկոն կամ Վերկա Սերդյուչկան, որը բավական հայտնի է նաև Ռուսաստանում, նույնպես հանդես է գալիս կանացի կերպարով: 2002թ. Սլովենիան միանգամից երեք տրանսվիստիտ էին ներկայացնում: Իսկ վերջին մրցույթի ժամանակ Ֆինլանդիայի երգչուհին համբուրվեց պարուհիներից մեկի հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031