Հունվարի 11-ին տեղի ունեցավ «Նախախորհրդարանի» հերթական իրազեկման երթը: Այս շաբաթ եւս երթի մասնակիցները շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտայից, Հանրապետության հրապարակ, որտեղից էլ շարժվելու էին դեպի նախկին «Այրարատ» կինոթատրոն: «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ իրազեկման երթը այս անգամ եւս կենտրոնական փողոցներում անցկացնելու պատճառը եղանակային պայմաններն են :
«Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդքան էլ էական չէ, թե երթը որտե՞ղ է կազմակերպված.
«Այն ինչ կլինի այսօր, ժամանակն է որոշում, ուղղակի պետք է ցույց տալ, որ մենք միասին ենք, որ մենք զարկերակի պես քայլում ենք, շարժվում ենք, չենք դոփում տեղում: Հիմնական աշխատանքը այստեղ չէ, հիմնական աշխատանքը կատարվում է առանց դադարի, առանց տոնի՝ նիստերում, հավաքներում, քննարկումներում, լսումներում»:
Տիգրան Խզմալյանի խոսքերով Նոր տարուն «Նախախորհրդարանի» անդամներն իրար ցանկանում են միայն ազատագրում, իսկ մնացած մաղթանքները նա անվանեց անկարեւոր: Պարոն Խզմալյանը հայտարարեց, որ Նոր տարում «Նախախորհրդարանը» ունի նոր կարգախոս՝ «Մենք այլեւս այսպես ապրել չենք կարող եւ չենք ուզում»:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան