Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանին Գորիսի պետհամալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, հավանաբար, կփոխարինի Վահե Հակոբյանը

Հունվար 11,2014 18:15

Մեր զրուցակիցը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն է

 -Պարո՛ն Սաֆարյան, որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հեռացվելու է եւ այլեւս չի զբաղեցնելու Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

 -Կառավարության համապատասխան որոշում է եղել, որ խորհրդի կազմում ընդգրկված կառավարության կազմի անդամներից  4 հոգի՝ այդ թվում նաեւ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այլեւս չի լինի Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի կազմում: Առաջիկայում խորհրդի նիստ է հրավիրվելու եւ կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվելու:  Խորհրդի կազմը բաղկացած է  24 հոգուց, որից 6-ը կառավարության առաջարկած կազմն է, 6 հոգին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, 6 հոգի դասախոսական կազմից է  եւ 6 հոգի էլ ուսանողության կազմից է:

-Ինչքա՞ն ժամանակ է նախկին մարզպետը զբաղեցրել այդ պաշտոնը:

-2006թ.-ից մինչեւ օրս եղել է խորհրդի նախագահը:

-Իսկ հայտնի՞է, թե ով կլինի հաջորդ նախագահը:

-Ընտրություն  է, չես կարող գուշակել, բայց ընդհանրապես մարզային խորհուրդների նախագահները լինում են մարզպետները, հավանական  է, որ Վահե Հակոբյանը կփոխարինի Սուրեն Խաչատրյանին:

Բացի Սուրիկ Խաչատրյանից, որքանով տեղյակ ենք, այդ կազմից 3 անդամի եւս պետք է փոխարինեն:

-Նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցի փոխարեն կլինի հիմիկվա փոխմարզպետ Աշոտ Մարդյանը, Սասուն Խաչատրյանի (Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդու) փոխարեն Սյունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, իսկ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանին կփոխարինի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցը:

-Լարվածություններ եղե՞լ են տվյալ  փոփոխությունների հետ կապված:

-Այս փոփոխությունները կապված չեն համալսարանի հետ, դրանք կատարվել են  կառավարության  դեկտեմբերի 26-ի համապատասխան որոշման համաձայն:

-Այսինքն, այդ ժամանակվանից արդեն հայտնի՞ էր այս փոփոխությունների մասին:

-Այո, քանի որ տոն օրեր էին, արձակուրդներ էին, հիմա է քննարկվում  առաջիկայում նիստ հրավիրել մասին: Պայմանավորվածություն կա, որ հունվարի 16-ին ժամը 1-ին կլինի խորհրդի նիստը:

-Ասում են՝ նախկին մարզպետը մտադիր է այս խնդրով պայմանավորված իր համախոհներին հավաքի կանչել: Տեղյա՞կ եք այդ մասին:

-Ես չգիտեմ, նման տեղեկատվության չեմ տիրապետում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. nvera says:

    Սորիկ Խչատրյանը նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմո, նյանի նշանակման կնքահայրն է:
    Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
    ՀԱՅՈՑ համալսարանական կրթությոնը ծանր կորուստ կրեց…

  2. David says:

    Հիանալի է…Թող միայն այդպիսինները լինեն հայի կրթության գլխարկի տակ:Ի սրտե ուրախ եմ …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031