Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, իսկ 14-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի կամ Կարապետի ծննդյան տոնը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Անդրադառնալով Սուրբ Կարապետի տոնի խորհրդին՝ քահանան նախ անդրադարձավ եկեղեցու գլխավոր առաքելությանը՝ մարդու մեջ արթնացնել աստվածային այն գեղեցիկը, որ հոգևորն է. «Պետք է հոգուց սկսենք մաքրվել. եթե մարդու հոգին մաքուր չէ, նրա արած գործը չի կարող մաքուր լինել: Եվ, անշուշտ, եկեղեցական որևէ տոն ինքնանպատակ չէ: Սրբոց բոլոր տոները միտված են նրան, որ մեր մեջ արթնանա մարդը, ազնվությունը, որ մեր մեջ ծնվի Քրիստոս: Այսինքն՝ սրբերին նվիրված յուրաքանչյուր տոն նշելով՝մենք մեր մեջ վերակենդանացնում ենք սրբի կերպարը, հաղորդակից ենք դառնում սրբի կենցաղավարությանը, այլ խոսքով ասած՝ նրա բարեխոսությանն անդրադառնալով՝ մեր մեջ արթնանում է սրբի, տվյալ դեպքում Հովհաննես Մկրտչի ազնիվ, մաքուր ու սուրբ կերպարը, որն ապաշխարհություն էր քարոզում»:
Տեր Կարապետի խոսքով՝ հունվարյան տոներին Հայ առաքելական եկեղեցի այցելածների թիվը մեծ է եղել. «Պետք է ասել, որ այս առումով տարեցտարի զգալի աճ է նկատվում: Հունվարի 5-ին կատարեցինք ճրագալույցի սուրբ պատարագ, ճրագներ տարվեցին տներ, որպեսզի Հիսուս Քրիստոսի լույսը լուսավորի նաև մեր ընտանիքներին: Այնուհետև հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ»:
Կարդացեք նաև
Քահանան տեղեկացրեց նաև, որ հիմա տնօրհնեքի շրջան է, և ովքեր ցանկանում են, որ իրենց տունն օրհնվի, քահանաներն այցելում են նրանց, օրհնում աղը, հացը, ջուրը: «Տունն օրհնվում է, որպեսզի Քրիստոս ծնվի յուրաքանչյուր տան մեջ»,- պարզաբանեց Տեր Կարապետ քահանան:
Անդրադարձ եղավ նաև աղանդներին, թե ինչպես է եկեղեցին պայքարում դրանց դեմ: Քահանան, տեղին չհամարելով «պայքար» բառը, ասաց, որ աղանդների դեմ պայքար՝ որպես այդպիսին, չկա, և «եթե պայքար, ուրեմն՝ գաղափարական և քաղաքակիրթ պայքար»,- ընդգծեց նա: Տեր Կարապետն այստեղ կարևորում է այն հանգամանքը, թե որքանով ենք մենք հայ եկեղեցու կողքին. «Եթե եկեղեցու հետևորդները շատ լինեն, աղանդները, պարզապես չեն կարողանա գոյատևել: Իսկ աղանդների դեմ կարող է պայքարել յուրաքանչյուրը. եթե մենք մեր դուռը չենք բացում աղանդի դեմ, դա արդեն իսկ պայքար է»,- համոզված է քահանան: Նրա կարծիքով, աղանդավորության մասին ավելի շատ խոսում են, քան իրականում կա. «Հիսուս Քրիստոսի ժամանակ էլ կային աղանդներ: Դրանք միշտ էլ եղել են: Դա նման է կեղծ և իսկական դրամի: Երբ թողարկվում է իսկական դրամը, հաջորդ պահին արդեն այն կեղծվում է, այսինքն՝ կեղծը կա, և մաքրամաքուր կրոնից բացի, կա նաև կեղծ կրոն, որը աղանդն է»:
Տեր Կարապետը գտնում է, որ Հայաստանում ևս պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն. «Այն ամբողջ աշխարհում կա և օրենքով փորձում է այս կամ այն աղանդի դեմն առնել»,- եզրափակեց բանախոսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տեր Կարապետը գտնում է, որ Հայաստանում ևս պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն. «Այն ամբողջ աշխարհում կա և օրենքով փորձում է այս կամ այն աղանդի դեմն առնել»,- եզրափակեց բանախոսը:
Ես կխնդրեի տեր հորը, որ նշի գոնե մի քանի երկիր, ոչ մահմեդական, որտեղ կա կրոնական ոստիկանություն: Ասել է թե`մի նոր ինկվիզիցիա, ուղղակի անունը փոխած: Թե իրանական չարաբաստիկ “հեղափոխության պահակների գվարդիայի” նման մի բան: Ինչով պիտի զբաղվի այդ “ոստիկանությունը”? Պատժի “անհավատներին”, հեթանոսներին ու այլադավաններին? Սա Հայ Առաքելական Եկեղեցուն բացարձակորեն վարկաբեկող քայլ կլիներ: Ինչ է, ուզում եք “մարտիրոսներ” ստեղել որոնք “տառապում են ճշմարտությունն ասելու համար”, և որի շնորհիվ աղանդները նոր հետևորդներ կհավաքագրեն?
FRANCE, RUSSIA, GERMANY ….
Հարգելիս, սխալվում եք, ես Ֆրանսիայից եմ, այստեղ նման ոչինչ չկա, ցույց տվեք ձեր աղբյուրները: Ֆրանսիան լաիկ եկիր է, այստեղ պետական կրոն չկա 1978 թվից: Գերմանիան 1949 տվից ընդունել է մարդու դավնանքի ազատության մասին օրենք, ըստ որի յուրաքանչյուր ոք ազատ է ունենալ կամ ոչ ցանկացած կրոն: Ռուսական կրոնական ոստիկանության մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում
Ներողություն, սխալ եմ թույլ տվել, 1789 էի ուզում գրել Ֆրանսիայի համար
Սա արդեն բացահայտ լկտիության վերջին սահմանագիծն է: Սա մեր ոստիկանության ու հասարակության թերացումներ, քանի որ եթե մենք բենթլիամոլ ,անբարո ու այլասերված կղերականներին արժանի կերպով պատժեինք, նման հակաիրավական հայտարարությունները նման պաթետիզմով չէին արվի:
Հիմա տեսէք, թէ գիտակից մարդն ի՞նչ է ակնկալում այսպիսի վերնագիր կարդալիս:
(պատահական մի բան եմ յօրինում)
Քահանա. «Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն»
Ինչպէս տեղեկացնում է ԱՌԱՒՕՏԻ մեր թղթակիցը այսօր հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Ոստիկանութեան Յանցաւորութեան դէմ պայքարի բաժնի պետ Պօղոս Պօղոսեանի եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի պատասխանատու Տէր Կարապետ քահանայ Կարապետեանի միջեւ: Կողմերը հաստատել են երկուստեք համագործակցութեան բարձր մակարդակը եւ յոյս յայտնել, որ այն շարունակական կը լինի: Իր հերթին Տէր Կարապետը նշել է, որ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել Կրոնական Ոստիկանութիւն, որը նպանակաուղղուած պայքար կը տանի աղանդաւորութեան դէմ: Նա նաեւ աւելացրել է, որ հարցը քննարկել է ՀՀ նախագահի եւ Ամենայն հայոց Կաթողիկոսի հետ: Ոստիկանութեան պաշտօնեան վստահեցրել է, որ այս հարցին առաջիկայում մանրամասն կ’անդրադառնան,,,
եւ այլն եւ այլն: Իսկ դո՞ւք ինչ էք գրել: ԱՆԻՄԱՍՏ ԿՐՔԵՐ ԷՔ ԲՈՐԲՈՔՈՒՄ,,
Տեր Կարապետ, Դուք լսո՞ւմ եք թե ինչ եք դուրս տալիս: Մարդկանց հիասթափեցնելու ձեր հնարամտությունն անսահման է:
Ալլահ աքբար, ալլահ աքբար
Ներողութիւն, իմ առաջին մեկնաբանութիւնն ինչո՞ւ չի հրապարակւում: Շնորհակալութիւն,,
Դուք կներեք, պատահաբար մատս կպավ։ Եթե դժվար չէ, կրկնեք։
Խնդիր չկայ: Շնորհակալ եմ 🙂
Այսպէս է լինում, երբ լրագրողն արհեստավարժ չէ: Յօդուածի մեծ մասում սէր ու համերաշխութիւն է քարոզւում, եւ առհասարակ նիւթի հիմքում տօներն են, մինչդեռ վերնագիր է ընտրւում մի բան, որ սպրդուել է վերջին պարբերութիւնում եւ հաւանաբար կիսատ ու համատեքստից կտրուած միտք է: Մի՞թէ պարզ չէ, որ մի շարք աղանդների գործունէութիւն յանցաւոր է (հոգեւորսութիւն, ինքնասպանութիւններ եւ այլն) ու նրանցով ոստիկանները պիտի զբաղուեն եւ դա ամենեւին էլ հաւատի ազատ դաւանանք չէ:
https://en.wikipedia.org/wiki/Religion_and_schizophrenia
Religion and schizophrenia
Schizophrenia and religiousness are closely tied, but the relationship between the two is thus far poorly understood because of limited research in this area.
Contents [hide]
1 Background
1.1 Schizophrenia
2 Schizophrenia and religious delusions
3 Role of religion in schizophrenia treatment
4 Religion as a trigger for schizophrenia
5 See also
6 References
Background[edit]
Schizophrenia[edit]
Schizophrenia is a complex mental disorder characterized by a difficulty in recognizing reality, regulating emotional responses, and thinking in a clear and logical manner.[1] The causes of schizophrenia are unclear, but it seems that genetics play a heavy role, as individuals with a family history are far more likely to suffer from schizophrenia.[2][3] The disorder can be triggered and exacerbated by social and environmental factors, with episodes becoming more apparent in periods of high stress. Symptoms usually appear around the onset of early adulthood.[4] It is rare for a child to be diagnosed with schizophrenia, in part because of the difficulty in establishing what erroneous thoughts and beliefs can be attributed to childhood development and which thoughts and believes can be attributed to schizophrenia. With medication (usually antipsychotics) and therapy, individuals with schizophrenia can live successful, productive lives.
Schizophrenia and religious delusions[edit]
The relationship between religion and schizophrenia is of particular interest to psychologists because of the similarities between religious experiences and psychotic episodes; religious experiences often involve auditory and/or visual hallucinations, and those with schizophrenia commonly report similar hallucinations, along with a variety of delusions and faulty beliefs. A common report from those with schizophrenia is some type of a religious delusion – that is, they believe they are divine beings, God is talking to them, they are possessed by demons, etc.[5][6][7] In a study of patients with schizophrenia that had been previously admitted to a hospital, 24% had had religious delusions.[8] This has led some researchers to question whether schizophrenia leads an individual to become more religious, or if intense religiosity leads to schizophrenia.[9]
Role of religion in schizophrenia treatment[edit]
It has been shown in longitudinal studies that those suffering from schizophrenia have varying degrees of success when religion plays a significant role in their recovery.[10] It would seem that the use of religion can either be a helpful method of coping with the disorder, or it can be a significant hindrance in recovery. Religion, depending on how a patient views it, can be paralyzing and quite harmful, in that a patient may refuse treatment based on religious beliefs; in certain instances, one might believe that their delusions and hallucinations are actually a divine experience, and therefore deny any need for treatment. On the other hand, religion can also be a very valuable tool in coping with the disorder, especially for those who are active in a religious community.[11] Provided that a therapist is open to the use of religion in one’s treatment, it is possible to tie religion in with professional therapeutic aids and medication in order to meet a desirable goal.[12]
Religion as a trigger for schizophrenia[edit]
Schizophrenia can be triggered by a variety of environmental factors, including significant stress, intensely emotional situations, and disturbing or uncomfortable experiences. It is possible that religion itself may be a trigger for schizophrenia; religious imagery is often very grandiose, and defies commonly held beliefs of what is realistic and natural in the world. Experiencing an intense religious experience may trigger a psychotic episode in those who are vulnerable to them, because religion often requires a believer to suspend their usual idea of what is possible and impossible. This could potentially lead to a psychotic episode due to the shift in realistic thinking; a sufferer may believe that they themselves are religious deities or Messiahs, or that God himself is speaking to the individual. It has been shown that those with schizophrenia who suffer from religious delusions are more religious than those who do not suffer from these delusions.[13] It has also been shown that those who suffer from religious delusions are less likely to continue long-term treatment.[14]
Յարգելիս,
Հաւատա՛, շիզոֆրենիա կարող է առաջանալ նաեւ «յանը տարած» աթեիստների մօտ: Ապացոյցնե՞ր ես ուզում՝ մտիր ֆեյսբուք ու «մի նաւալ» շիզոֆրենիկ աթեիստներ կը հանդիպես:
Յ.Գ. Ի դէպ, թոյլ տուր մի բան էլ ես քեզ լուսաւՈրեմ: Այդ բառը չի կարող «լուսավՕրիչ» գրուել 😉
Adolf Hitler could be viewed as Santa Clause in comparison to Տեր Կարապետ քահանա Կարապետյան
Հայ եկեղեցին ՄԻՇՏ ամե՛ն ինչ արել է,որ պետական -իշխանական լծակներ ԳՐԱՎԻ. ու սա ՄԻՇՏ արդարացրել է «աղանդների դեմ պայքարի» նպատակով:
Բայց հայ ազգը և հատկապես հայ եկեղեցին ԵՐԲԵՔ այդպես էլ չպատասխանեց հետևյալ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ հարցին՝ ՈՐՏԵ՞Ղ էր Քրիստոսը 1915թվին/Դեր-Զորում:
Եվ ինչ պիտի անի այդ ոստիկանությունը:Ես և հայի խաչից եմ վախենում և եկեղեցուց և սևազգեստներից և հայից առհասարակ:Սարսափս կվերացնե*ն, թե* կդառնամ եկեղեցի մտնող հավատացյալ :Բազմապատկեք եկեղեցիները, սկզբում անտուն մարդիկ կքնեն, հետո էլ երազի մեջ կսեփականացնեք:Գույք է, թող լինի:Բայց կարելի է ՀՀ-ում բացել նաև աթեիստների ոստիկանություն, զզվողների, ատողների և այսպես շարունակ:Կարևորը աշխատավարձը բարձր է ոստիկանի:Էնքան էլ խելոք եք, հետևներիցդ մտածել չի լինում, լավ էլի…
Թող ստեղծեն կրոնական ոչ միայն ոստիկանություն, այլև՝ դատախազություն, ԱԱԾ ու նման այլ կառույցներ, որոնց նպատակը պետք է լինի կղերականության գործունեությունը հսկելը, ստուգելը պատժելը: Այդ դեպքում տերտերների գերակշիռ մասը կդառնա զոն նայող օրենքով գող…
Տո մի ազանդ էլ դուք եք արա: Լրիվ միջնադարյան կայֆերի մեջ են էս միջատները: Ուշքի եկեք, հայեր, 21 դարն է պատուհանից այնկող, եկեղեցիս ո՞րն ա:
<>: Լ Ե Ո
Խմում եմ այս բաժակը` առանց նվիրելու ձեզ, ով գիր եւ դպրություն, որովհետեւ դուք չտվեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կյանքը եւ իրական աշխարհը: Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով: Դուք չծանոթացրիք մեզ մարդկային պահանջների հետ եւ չտվեցիք այն, որ պետք էր ապրելու եւ հանգիստ ու բախտավոր ապրելու համար: Դուք ավելի զարգացրիք մեր մեջ սեւ նախապաշարմունքը եւ փակեցիք մեր աչքերը լույսը եւ ճշմարտությունը տեսնելու համար: Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մեջ մեռած է ամեն մարդկային բարձր եւ վսեմ զգացմունք: Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները եւ վարժեցրիք տանել բռնության ծանր ու անպատիվ լուծը: Ձե՜զ ենք պարտական, ով գիր եւ դպրություն, մեր այժմյան դժբախտություններով.- դուք չտվեցիք մեզ առողջ միտք եւ առողջ գաղափար, եւ զրկելով մեզ ճիշտ եւ իրական գիտությունից` զրկեցիք եւ կյանքից… Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, մեր միտքը եւ հոգին…: Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կներշնչեն մեզ, որ կնորոգեն մեր սպառված ուժերը եւ կծանոթացնեն կյանքի իրական պետքերի հետ եւ կպատրաստեն մեզ մարդ շինել` մարդկային բոլոր կատարելություններով:
ՐԱՖՖԻ
1878թ.