Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր առաջնորդ Յուրի Լուցենկոն և տասնյակ ցուցարարներ վիրավորվել են հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը իրավապահների հետ բախումների ժամանակ: Հայտնում է «Կիև փոստ» թերթը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին ժամը 2-ին Կիևի Սվյատոշինսկի թաղամասում, երբ ցուցարարները փակել են «Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ ջոկատ) ավտոբուսների ճանապարհը, ներկել դրանց դիմային ապակիները, պահանջել, որ հանեն իրենց սաղավարտներն ու ցույց տան իրենց երեսը:
Ռադայի պատգամավոր Յուրի Լուցենկոն, փորձելով կանխել բախումները, լուրջ վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են: Վնասվածքներ են ստացել նաև «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցության երեք պատգամավորներ: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ իրենք նկարահանել են բախումները և կներկայացնեն այն հետաքննության շրջանակներում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ