Դեկտեմբերի 26-ից հացադուլ հայտարարած Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը և հունվարի 8-ից նաեւ Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը դեռ շարունակում իրենց հացադուլը, նրանց առանձին մեկուսարաններ չեն տեղափոխել: Պահանջում են վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Միայն Վահե Մկրտչյանին են մեկուսացրել, կարանտին են տարել: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Վահե Մկրտչյանը շատ թույլ է: