«Ես վաղուց արդեն լուրջ չեմ վերաբերվում այդօրինակ խոստումներին՝ խոսքը գործ չի դառնում, եւ սա, առհասարակ, ՀՀ քաղաքացիների շրջանում մեր քաղաքական ուժերի հանդեպ անվստահության աննախադեպ աճի գլխավոր պատճառն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում փետրվար ամսից, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ խոսում են փետրվարից ակտիվ գործունեություն ծավալելու մասին: «Թերեւս խոստացողները չգիտեն, թե ինչպես պետք է իրենց խոստումներն իրականություն դարձնեն: Սա դեռ կարող ենք պարզամիտ մոլորության արդյունք համարել, բայց կա այդ երեւույթի ուղղակի նողկալի տարբերակը, երբ քաղաքական առաջնորդները գիտակցաբար են դիմում սուտ խոստում տալու հնարքին»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ