Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի երկրորդ՝ «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Ինչպես հեղինակն է ասում, այն հեքիաթների գիրք է մեծերի եւ փոքրիկների համար, եւ իր ամանորյա փոքրիկ նվերը: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը: «Ցողն ու ես գիրքը նվիրում ենք թոռնիկներին, պապիկներին, տատիկներին եւ մաղթում պահպանել մանկության զգացողությունը»,- ասում է հեղինակը:
Ի դեպ, սա միակ հեքիաթն է, որտեղ երկնքից անթիվ-անհամար խնձորներ են ընկնում ու բաժին հասնում բոլոր երեխաներին:
«Առավոտ» օրաթերթ