Պակիստանցի դպրոցական Այտեզաս Հասանը հետմահու պարգեւատրվել է իր դպրոցը մահապարտ-ահաբեկչից փրկելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ըստ աղբյուրի, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, սակայն չի մանրամասնել, թե հատկապես ինչ պարգեւի մասին է խոսքը: Հունվարի վեցին 17-ամյա դպրոցականը իր ընկերների հետ նկատել էր դպրոցական համազգեստով անծանոթի: Տղաները փորձել էին բռնել նրան, սակայն մահապարտ-ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել, ինչի արդյունքում Այտեզասը եւ չարագործը զոհվել էին: Այդ պահին դպրոցում երկու հազար աշակերտ կար:
«Առավոտ» օրաթերթ