Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի կնոջ վարկածը՝ Շանթին մեղսունակ ճանաչելու վերաբերյալ (տեսանյութ)

Հունվար 11,2014 15:02

Շանթ Հարությունյանի կնոջը՝ Ռուզաննա Բադալյանին չի զարմացնում, թե ինչու «7-ի» գործով կալանավորված ամուսինը բանտից ազատ արձակվեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ ճանաչված, իսկ հիմա  նույն փորձաքննության եզրակացությամբ մեղսունակ է ճանաչվել:IMG_2190 (1)IMG_2206 (1)

«Անցած անգամ, երբ անմեղսունակության եզրակացությունը տվեցին, անհիմն էր, մենք չընդունեցինք: Իրեն այն ժամանակ հենց այնպես էին ձերբակալել՝ առանց լուրջ պատճառի եւ մեկ տարի պահելուց հետո որոշեցին ազատել: Բայց Շանթը երբեք հոգեկան խնդիր չի ունեցել, հիմա էլ չունի: Երեւի երկար մտածեցին ու տեսան, որ հոգեկան խնդիրներ պիտակելը չի աշխատի այս անգամ, խնդիրներ կունենան»,- Aravot.am-ին ասաց տիկին Բադալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ անցած տարվա նոյեմբերի հինգին Մաշտոցի պողոտայում բախումների հետեւանքով կալանավորված Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել: IMG_2199 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ վստահ է, որ մեղսունակ ճանաչվելը Շանթի սրտով է. « Շանթը չէր ուզենա, որ անմեղսուանկի հիմնավորմամբ պատասխանատվությունից ազատվեր, որովհետեւ դա նրան կզրկեր իր քաղաքական նպատակներում հետամուտ լինելու բարոյական իրավունքից: Իսկ թե Ինչով է բացատրվում այսօրվա իշխանավոր կոչվածների այս կամ այն քայլը, դրա մասին խոսելն ավելորդ է այն  բանից հետո, երբ երեք տարի Մաքսային միության  դեմ խոսելուց հետո Հայաստանը մի օրվա մեջ փոխեց քաղաքականությունը»: Պարոն Հայրիկյանը նաեւ ասաց, որ Շանթի ավելի քան տասը օրվա հացադուլի մեջ ոչ այնքան քաղաքական դրդապատճառ է տեսնում, այլ.«Ազատազրկման դատապարտված մարդը հացադուլ է անում իր հարազատներին տեսնելու պահանջով, այսինքն՝ սա քաղաքական դրդապատճառների հետ էլ կապ չունի, արտասովոր երեւույթ է: Մարդուն իր հարազատներից ու անչափահաս զավակին տեսնելու իրավունքից զրկում ես ուրեմն վերադարձել ես մռայլ նախնադար: Նրանք, որոնք այսպիսի հետեւողականություն են դրսեւորում նրանց նպատակն է նաեւ այլ հարցեր լուծել` նսեմացնել Հայաստանը համաշխարհային հանրության աչքերում, որ եթե կան ուժեր Եվրոպայում, որ մտածում են, թե Հայաստանը կարող է դեռ ուղղել իր մեջքն ու իր արժանապատիվ տեղն ունենալ, ապա այս դեպքում նրանց թիվն էլ կարող է նվազել: Ու կսկսեն մտածել, որ Հայաստանում ոչինչ չեն անում , մարդիկ էլ  չեն ընդվզում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031