Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բացառություններ»՝ յուրայինների համար

Հունվար 11,2014 14:51

«Հնարավո՞ր է արդոք ստիպել որեւէ մարդու անկեղծորեն հարգել կամ ատել որեւէ մեկին»՝ հարցնում է «Առավոտի» ընթերցողը՝ նկատի ունենալով, հավանաբար, նախորդ խմբագրականում արտահայտած իմ կարծիքը, որ կաթողիկոսի եւ նախագահի ինստիտուտը պետք է հարգել, եթե դու Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես եւ ՀՀ քաղաքացի: Պատասխանեմ. եթե խոսքը անձերի մասին է՝ ոչ, հնարավոր չէ ստիպել. X անձը կարող է շարժել Y անձի հարգանքը կամ, ասենք, արհամարհանքը՝ կախված նրանից, թե ո՛ր հատկանիշներն է Y-ը համարում հարգանքի կամ արհամարհանքի արժանի, եւ որոնք է նա տեսնում X-ի մեջ:

Այլ բան է, երբ խոսքը ինստիտուտների մասին է: Ես փողոցն անցնում եմ կանաչ լույսի տակ, որովհետեւ հարգում եմ օրենքը, կարգը, խաղի կանոնը, ոչ թե խաչմերուկում կանգնած գաիշնիկին, որը, հնարավոր է, շատ վատ մարդ է՝ ցմփոր, ամբարտավան կաշառակերի մեկն է: Իսկ մեկ ուրիշն անցնում է՝ ինչպես իրեն հարմար է, որովհետեւ նա կանոնը չի հարգում՝ չնայած իր անկարգության համար սովորաբար մահանա է բռնում հենց գաիշնիկին: Նույնը կաթողիկոսի եւ նախագահի ինստիտուտի մասին է, որոնք, իմ կարծիքով, պետք է հարգել: Իսկ տվյալ պահին այդ ինստիտուտը ներկայացնող անձանց հարգել-չհարգելը անձնական, մասնավոր գործ է, իմ կարծիքով՝ երկրորդական խնդիր:
Երբ խոսք է գնում խաղի կանոնների մասին, այստեղ, ինձ թվում է, հնարավոր չէ առանց որոշակի պեդանտիզմի, տառակերության, ձեւական մոտեցման: Հակառակ դեպքում բացառություններն ավելի շատ կլինեն, քան օրենքները: Մոտավորապես այսպես. ընդհանրապես պատգամավորը չպիտի գործարարությամբ զբաղվի, բայց եթե նա ՀՀԿ-ից է կամ ԲՀԿ-ից՝ կարելի է: Ընդհանրապես պաշտոնյան չպիտի բիզնեսին «տանիք կանգնի», բայց եթե նա բարձրաստիճան ոստիկան է, ապա ընդունելի է: Սովորաբար փայտերով եւ պայթուցիկ նյութերով երթ անելը լավ չէ, բայց եթե խոսքը հայրենիքի փրկության մասին է, ապա շատ էլ լավ է: Որպես կանոն, հանրային վայրերում չի կարելի հայհոյել, բայց եթե դա «մեր ախպեր Շմայսն է», ապա՝ ոչինչ, կռված տղա է: Ընդհանրապես լրագրողը պետք է լուսաբանի իրադարձությունը, ոչ թե մասնակցի դրան, բայց երկրի համար ճակատագրական պահերին պիտի մասնակցի: Օրենքով արգելված է խոչընդոտել լրագրողների աշխատանքը, բայց եթե խոսքը Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին է, ապա թույլատրելի է: Սովորաբար դատապարտելի է պատգամավորների քվեարկության քարտերը գողանալը, բայց պետական հանցագործությունը կանխելու համար միանգամայն ողջունելի է: Ընդհանուր առմամբ մարդ սպանելը հանցագործություն է, բայց եթե դա անում է մեր «մյուս ախպեր» Լիսկայի որդին, դա հանցագործություն չէ:

Մի խոսքով՝ ամեն քայլափոխի կանգնած է այն, փոխաբերական իմաստով, «գաիշնիկը», որին կարելի է մահանա բռնել՝ այս կամ այն կանոնները խախտելու համար: Մինչդեռ ձեւակերպումը պետք է լինի կատեգորիկ. եթե չի կարելի, ուրեմն չի կարելի ԵՐԲԵՔ:
Իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիին, ըստ որոշ աղբյուրների, մի թեւավոր խոսք է պատկանում՝ «Յուրայիններին՝ ամեն ինչ, օտարներին՝ ըստ օրենքի»: Ունիվերսալ բանաձեւ է հետամնաց երկրների համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (89)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    “Այլ բան է, երբ խոսքը ինստիտուտների մասին է: Ես փողոցն անցնում եմ կանաչ լույսի տակ, որովհետև հարգում եմ օրենքը, կարգը, խաղի կանոնը, ոչ թե խաչմերուկում կանգնած գաիշնիկին”: Ճիշտ չէ, կասեմ ավելին, հնարավոր չէ “օրենք” հասկացողությանը վերաբերվել “հարգել-չհարգել” կատեգորիաներով: Օրենքին կարելի է ենթարկվել, կամ չենթարկվել: Այնպես, ինչպես, մենք ֆիզիկայի օրենքները ոչ թե հարգում ենք, այլ “ենթարկվում”, այն իմաստով, որ լավ գիտենք, որ դրանք խախտելու դեպքում, “պատիժը” անխուսափելի է. օրինակ` մերկասառույցի վրա քայլելիս, շատ ավելի զգույշ ենք, որովհետև գիտենք` մի սխալ կամ անզգույշ շարժում, և հետևանքներն անխուսափելի են: Սա հո չի նշանակում, որ մենք “հարգում” ենք ձգողականության օրենքը, սառույցը “հարգում” ենք, կամ ավելի ենք “հարգում”, քան օրինակ, ասֆալտը: ՄԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻՑ: Այսպիսին է մարդուս բնությունը: Ինչ որ մեկն ասել է`”կառավարությունները նրա համար չեն ստեղծվել, որ աշխարհը դրախտ դարձնեն, այլ նրա համար, որ աշխարհը դժոխքի չվերածվի”: Կառավարական ինստիտուտին վերացական կարող է վերաբերվել միայն փիլիսոփան, այն էլ միայն այն դեպքում, երբ կառավարական ինստիտուտների հետ խնդիրներ չունի: Իսկ սովորական մարդը, որ ունի իր ընտանիքի դեմ ծառացած ամենօրյա “հացի” խնդիր, չի կարող այդպիսի վերաբերմունք ունենալ: Սկսած իր համայնքի ղեկավարից մինչև երկրի ղեկավարը, գործ ունի կոնկրետ մարդկանց հետ: Ինչպես կարող է նա վերաբերվել կոնկրետ ու “ռեալ” ոստիկանին, դատախազին, դատավորին, “չինովնիկին”, վարչապետին, պատգամավորին, նախագահին ինչպես ինչ որ վերացական “ինստիտուտի”? Նա կոնկրետ մարդ/պաշտոնավորին կամ հարգում է կամ արհամարում. կամ սիրում է կամ ատում. կամ ընդունում է կամ ոչ: Որովհետև և ինքը, և թվարկած բոլորը մարդ են ու միայն մարդ, ոչ ավել, ոչ պակաս:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես օրենքը՝ բնականաբար, ոչ թե ֆիզիկայի, այլ հասարակական, մարդկանց համակեցությունն ապահովող, հարգում եմ ոչ այն պատճառով, որ վախեենում եմ պատժից: Ենթադրում եմ, որ Դուք էլ փողոց դուրս չեք գալիս փետուրներից հագուստով ոչ այն պատճառով, որ վախենում եք, թե Ձեզ այդ փետուրների համար կպատժեն: Գիտակցության որոշակի մակարդակի հասած ազդերը ստեղծում եմ պետություն, պետական որոշակի ինստիտուտներ, պայմանավորվում են խաղի որոշակի կանոնների մասին, որոնք հարգում են՝ ոչ թե վախից, այլ՝ գիտակցաբար: Ուրիշ հարց, որ մեր ազգը, հավանաբար, այդ մակարդակի չի հասել, եւ նրա զավակների մեծամասնությունը գերադասում է, ներողություն արտահայտությանս, խնչել փողոցի մայթին, որովհետեւ Պողոսը կամ Պետրոսը վատ մարդիկ են:

  2. Արսեն says:

    Ճիշտ մոտեցում է, եթե բազային պայմանները հաշվի չառնենք։
    Նախագահի ինստիտուտը ենթադրում է, որ հասարակությունը ազատ կամարտահայտության միջոցով, ընտրում է այն զարգացման ուղղությունը, որին, տվյալ պահին, համաձայն է հասարակության մեծամասնությունը։ Եթե դու, այդ պահին, քո ընտրությամբ, նույնիսկ դեմ ես մեծամասնության կարծիքին՝ ընտրությունը պարտավոր ես հարգել, մինչև… հաջորդ ընտրությունը։
    Կեղծիքներով և ընտրակաշառքներով՝ Սերժ Սարգսյանը ինքն է վերացրել նախագահի ինստիտուտը։ Հայաստանում չկա նախագահի ինստիտուտ, ինչն եք հարգում?
    Եղածը ԹԱԳԱՎՈՐԻ (ՄՄ պայմանագրի ստորագրումից հետո՝ ԳԼԽԱՎՈՐ ՖԵՈԴԱԼՒ) ինստիտուտ է։
    Եթե դա եք հարգում՝ հարգեք, բայց իրերը իրենց անուններով կոչեք։

    • Маргарита Азизян says:

      Полностью согласна с Арсеном.

      • Վահան says:

        Ու էդ երկու բառը չեք կարողանո՞ւմ հայերեն գրել….բայց կարդում եք…ո՞ւմ է պետք Ձեր համաձայն լինելը…ահա եւ քեզ հարգանքի նշան…իմ սիրելի Առավոտ թերթից եմ նեղանում, որ տպում է այլալեզու գրվածքները

    • ՀԲՀԿ խոսնակ says:

      Մեր ազգը այդ մակարդակի դեռ չի հասել, որ ունենա ընտրված նախագահ: Համապատասխան մակարդակին կհասնի իմ վեջին, 6748րդ քարոզից հետո:

      • Արամ, դու այստեղ “նեղացրիր” հենց քո կողմից բարձրացված հարցը, դրա համար ըստ էության. քո տրամաբանությամբ, մարդկությունը ոչ մի առաջընթաց չէր ապրի, եթե ղեկավարվեր զուտ նշվածդ ինստիտուտների հանդեպ “հարգանքով”: Քրիստոնեությունում չէր լինի բողոքական շարժում, որ ինչպես հայտնի է, միանշանակ առաջընթացի բերեց, ու նաև չէին լինի հեղափոխություններ /խոսքը Արևմուտքի մասին է/ ու մոնարխիաների տապալումներ: Մի խոսքով, կմնայինք միջնադարյան կաղապարներում: Հարգանքը հարգանքով, բայց истина дороже…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Իհարկե, բայց իմ հոդվածում խոսքը ոչ թե հեղափոխականների մասին է, այլ անկարգների, օրինախախտների: Առաջին հերթին՝ իշխանությունների: Դե, իսկ եթե ժամանակակից Հայաստանի առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ են խարույկներ, գիլյոտիններ եւ «Ավրորայի» նավաստիներ, ապա, ինչ արած, թող լինեն:

  3. Լևոն Մելքումյան says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան, Ձեր պնդումը նախագահի և կաթողիկոսի ինստիտուտները հարգելու մասին ճշմարիտ կարող է լինել միայն և միայն այդ ինստիտուտները զբաղեցնող անձանց արդար, օրինական ընտրությունների դեպքում: Մնացած բոլոր դեպքերում,- ուզում եմ հատկապես ընդգծել՝ մնացած բոլոր դեպքերում, այդ ինստիտուտները վերածվում են վերացական հասկացությունների և ոչ մի կապ չունեն մեր պետության հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների հետ:
    Մեր պետության հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները իրենց վաղուց արդեն դրել են գրված և չգրված բոլոր օրենքներից դուրս, հետևաբար՝ ոչ մի կապ չունեն իրենց զբաղեցրած աթոռների խորհուրդի հետ:
    Մեր վիճակը նման է այն դեպքին, երբ Դուք կոչ եք անում փողոցն անցնել կանաչ լույսի տակ, երբ բոլոր վարորդները ընդհանրապե՛ս չեն նայում լուսափորների ուղղությամբ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես վարորդներին էլ եմ կոչ անում քշել կանաչ լույսի տակ։ Ինստիտուտը կանաչ լույսն է, ոչ թե այս կամ այն վարորդը կան հետիոտնը։

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արամ,նորից. ինչպես Արմենն էր վերեվում ասում, կարծում եմ Դուք խոսում էք վերացական Նախագահի եվ Կաթողիկոսի ինստիտուտների մասին: Ձեր ասածը այն է ,որ երբ լսում եք որեվե երկրի հիմնը որեվե արարողության ոնթացքում, կանգնում եք ոտքի… իսկ օրինակ հարգել Նախագահ Բուշ կրտսէրին, շատ կներեք շատ քչերը Ամերիկայում նման հարգանք ունեն…: Նորից կուզեի անդրադառնալ մեր ժողովրթի մի մասի քիտակցական աստիճանի ներկա վիճակոն… կարծում եմ որ դա արդյունք է 70 տարի եվ նաեվ հետո…ամբողջ Խորհրդայի երկրի հասարակության մշակույթի դեգրադացիայի… (ինչքան էլ որ շատերը գոհ են …): Կուզեի անդրադառնալ ավելի Ռուսաական մշակույթին…Միչեվ հեղափությունը իմ կարծիքով Ռուսական մշակույթին աշխարհում հավասարը չկար, (նույնիսկ անգլո սաքսերը ինչպես պարոն Հակոբն է սիրում նշել)… Դոստոեվսկի,Չեխով, Տոլստոյ… Չայկովսկի,Ռախմանինով, Բորոդին…Մենդելեվ, Մչնիկով,Կապիցա…այս հսկաներին իհարկե փոխարինելու եկան Խորհրդային շրջանինրանց շարունակողները… բայց այսօր…անգրագետ Ստալինը եվ Բերիան կոտրեցին Ռուս ժողովրդի մեջքը, դարձրին հարբեցող եվ մահացող միժողովուրդ…մաահվան ճամբարների վախը ստորացրեց ռուսներին, հայերին…Գենետիկայի եվ կիբեռնետիկայի գիտությունները համարվեցին սխալ, այն ժամանակ որ հենց ռուսներն էին հիմնադիրները, որից շատ լավ օգտվեցին «անգլո սաքսերը:Ին խորը կարծիքով ԽՍՀՄ ի եվ այսօրվա ԱՊՀ երկրների իշխանակաան ձեվը , շատ ձեռնտու էր եվ է «արեվմուտքի կապիտլիստ անգլո սաքսերին (հումոր)»: Այն որ այսօրվա մեր հայը փողոցը անցնելուց կներեք իհարկե «խնչում է…» գալիս է հենայդտեղից…տասնամյակներով «տելեգրեյկա» հագնելուց…: Այսօրվա Ռուսաստանի եվ մեր երկրի Նախագահները եվ իհարկե ես նույնպես, այդ իրողության ժառանգորդներն ենք…

        • Գալուստ Ենոքյան says:

          Կուզեի շարունակել «խոհերս» Ռուսաստանի վերաբերյալ եվ կներեք վերեվում եղած տառասխալների համար:
          Իմ կարծիքով, եթե բուրժուկան հեղափոխությունը Ռուսաստանում տեղի ունենար մի երեսուն , գոնե 20 տարի առաջ քան այն, որ կազմաքանդեց ճորտատիրությունը 1905 ին, կարծում եմ Հոկտեմբերյան հեղափոխությունը… եվ համոզված եմ Մեծ Եղեռնը տեղի պիտի չունենար, գուցե մենք դեռ , ինչպես այսօր կլինեինք «ֆորպոստ», բայց հավատացած եմ որ Արսենը էլ չէր ուզենա «իր աշխատանքը վաճառեր… «անգլո սաքսերին» այլ կապրեր իր բարգավաճող երկրում, որը կներառեր նաեվ Արեմտյան Հայաստանը…Ռոմանովների վերջին ժառանգները իրենց «ծուլության» պատճառով չուզեցին տեսնել թե ուր է տանում «անգլո սաքսոոնական» երկրներում տեղի ունեցած կապիտալիստական տնտեսական փոփոխությունները… ապա թե ոչ Ռուսաստանը այսօր իր անսահման հարստություններով եվ բարձր մշակույթով անհասանելի կլիներ որեվե մի Ամերիկաների…գուց հենց «անգլո սաքսերը» նպաստեցին…Հոկտեմբերյան Հեղափոխությանը… ով գիտի… գուցե պարոն Հակոբը…
          Ցավոք այսօրվա խրթվիլակ Ռուսական «կայսրությունը» որը ոչ մի կապ չունի կապիտալիստական տնտեսական հարաբերությունների եվ իր ֆորպոստ Հայաստանը…Ցավալի է որ ունենք այն ինչ որ ունենք…

  4. Արսեն says:

    Կաթողիկոսի մասին։
    Եթե նախագահի ինստիտուտը Հայաստանում իրականում թագավորի ինստիտուտ է, ապա, ինչ այսօրվա Հայաստանում Կաթողիկոսի իստիտուտը՝ անալոգը չեմ գտնում ամբողջ պատմության մեջ։
    Կաթողիկոսի ինստիտուտը վերածվել է՝ ԱՌ ՈՉՒՆՉ։
    Կաթողիկոսի գործողությունները (մարտի 1-ի զոհերի քառասունքի տեղափոխում, թագավորի համարյա աստվածացում, «ողերձների» բովանդակությունը ուղղված ժողովրդին) ցույց է տալիս, որ նա ընդհամենը՝ թագավորի «հոգեկան անվտանգության» ախրանի պետն է։
    Սովորական՝ բենթլիով հաստավիզ սափրագլուխ։ Նա ընդհանրապես լիկվիդացրել է կաթողիկոսի ինստիտուտը, ինչը հարգես?

    • Արսեն says:

      Հ. Գ. Այլ կերպ ասած, եթե ոստիկանը ջարդել է լուսացույցը (светафор), ինքն էլ հարբած, խոտերի մեջ քնած է, ինչի տակ կանգնես, կամ չկանգնես?…)))…

  5. nvera says:

    Երանի թե այդ ինստիտուտը, իրոք, առ ոինչ լիներ:
    Դրանից միայն ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կշահեր…

  6. Արմեն says:

    Պարզից էլ պարզ է, որ մեր ( հայստանաբնակներիս ) համար առողջ դատողությունը

    ԱՆՀԱՍԱՆԵԼԻ մի բան է: Օրենքը պիտի կատարվի պարզ բան է, բայց դա քննարկում ենք:

    Օրենքը պիտի հարգվի ու կատարվի, իսկ ով չի հարգում էլի պիտի կատարի, սակայն արդեն

    վախից ելնելով, որովհետև պիտի պատժվի այն անձը, որը խախտել է այն: ՈՒ սա քննարկում

    ենք…

    Նոմալ, սովորական քաղաքացին պիտի հարգի և նախագահի և Առաքելական եկեղեցու

    ինստիտուտները: Այ սա արդեն հայերի մի ստվար զանգված չի հասկանում, մեր ուղեղի ծալքերը

    չեն բավականացնում դրա համար: ԵՎ դա ցույց է տալիս այստեղ եղած քննարկումների մեծ

    մասը: Նախագահի ինստիտուտի բացակայությունը կբերի պետականության կորստի` չի լինի

    դպրոց, մանկապարտեզ, ուսուցիչ, բժիշկ, զինվոր…. այսինքն մենք բոլորս պատրաստ ենք այդ

    դեպքում հերթական կարճ ասած 1915-ին (չկասկածեք հանկարծ)

    Եկեղեցու ինստիտուտի բացակայությունը կբերի նրան, որ մենք բոլորս կարճ ասած կդառնանք

    եհովայի վկաներ, կաթոլիկներ, ադվենտիստներ և այլն (չկասկածեք հանկարծ), այսինքն կարճ

    ժամանակում էլի որպես հայ չենք լինի, որովհետև կսկսենք աղոթել ասենք իտալերեն :

    Այդ երկու ինստիտուտներն էլ օդի և ջրի նման անհրաժեշտ են այն ազգերին, որոնք ուզում են

    գոյատևել և հետո ունենան նվաճումներ:

    Հիմա, մենք ունենք այդ ինստիտուտները, որոնք ունենք լուրջ թերություններ:

    Եթե ուզում ենք լինել, ապա պիտի հասկանանք, որ պիտի հարգել, իսկ եթե ոչ, ապա

    շանունակեք Նախագահի ու Վեհափառի անուններն ու ազգանունները գրել փոքրատառերով,

    ԱՅՍԻՆՔՆ չհարգել: Որովհետև այս ձևով վարվել ենք շատ ու շատ դարերում, չենք հարգել,

    գտել ենք հիմնավոումներ մեր համար, քայքայել ու քանդել ենք: Ինչ ենք շահել, նայեք քատեզին:

    Հարգել ինստիտուոտը նշանակում է թշնամաբար չվերաբերվել, չհայոյոլ այդ պահին այդ

    այդ ինստիտուտի վերևում կանգնածին ( կամ նստածին ):

    Որովհետև ինստիտուտը քանդել չի կարելի, դա ուղիղ նշանակում է քանդել մեր

    հավաքականությունը:

    Հարգանք և քննադատություն բառերը իրար չեն հակասում:

    Հարգանք և թշնամանք բառերը իրար հակասում են:

    Կներեք, սակայն վստահ եմ, որ էլի քանդելու ենք:

    Երանի չկարողանանք, ես էլ ձեզանից մեկն եմ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իսկապես, քննարկման արդյունքում ախտորոշումը ուրվագծվում է։

    • Արսեն says:

      Իսկ ձեր կարծիքով հիմա ինչ է տեղի ունենում?
      Հենց հիմա է 1915 թվականը։ Ժամանակակից աշխարհում գաղտնի ցեղասպանություն չես անի։ (Անմիջապես տեղում են աշխարհի բոլոր ժուռնալիստները, արբանյակներն էլ՝ վերևից..))..)։ Ցեղասպանությոն (որպես այդպիսին) իրագործելը շատ թանկ կնստի այն իրագործած երկրի վրա ( ոչ այն պատճառով, որ մնացած երկրները այնքան «մարդասեր» են, որ ձեռքը կբռնեն, այլ այն, որ դա այնպիսի «կեղտ» է, այն իրագործած երկրի վրա, որից մնացած երկրները չեն հապաղի օգտվել շատ- շատ երկար ժամանակ)։
      Բայց «կարելի է» բնակչության համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ չես իմանում՝ կենդանի ես թե մեռած, ( որ անմիջապես արտահայտվում է ծնելիության ցուցանիշի՝ ինչն էլ բնակչության թվի վրա), այսինքն՝ ցեղասպանություն՝ բայց «դանդաղ» ..)))..
      Անապատով գաղթ կազմակերպելը (որի ընթացքում գաղթողների մեծ մասը կմեռնի) ժամանակակից տրանսպորտի պայմաններում՝ անիմաստ ճոխություն է։ Կարելի է, ընդհակառակը, փող աշխատել ինքնաթիռի և գնացքի տոմսի վաճառքից։
      Եվ հետո, ինչու սպանել? Բավական է գաղթողների ազգականներին պատանդ պահել և գաղթողները կուղարկեն ՓՈՂ, ՓՈՂ, ՓՈՂ…
      և այլն, ևայլն…
      Դե հիմա, ասեք խնդրեմ, որն է այս ամենի մեջ նախագահի և կաթողիկոսի «ինստիտուտների» պատասխանատվության բաժինը, որոնց Արամ Աբրահամյանը կոչ է անում «հարգել» ..)))…

      • Արմեն says:

        Փաստորեն մինչ այսօր ձեր շրջապատում սկսած դպրոցից չի եղել մեկը, որ կամ ձեզ

        բացատրի կամ քննարկեք ( կախված ձեր տարիքային ժամանակաշրջանից ) ու ձեզ

        հասկանալի լինի 1915 – ին ինչ է եղել, կամ ավելի հավանական է, որ հայտնի դեպքերը

        ձեր համար երբեք ամոթալի, ցավալի, սարսափելի…. զգացմունքներ չեն առաջացրել:

        Այ սա արդեն անլուծելի խնդիր է:

        գիտեք հիմա էլ բավականին ցուրտ է դրսում, առանց վարանելու համեմատեք 1915 հետ,

        դա ձեր մոտ հաստատ վատ չի ստացվի

        • Վահան says:

          Ձեր ասած 15 թիվը որ լինի..նախագահի կամ կաթողիկոսի ինստիտուտնե՞րն են պաշտպան կանգնելու, թե այդ ինստիտուտների վերին աթոռը զբաղեցնող անձինք….

          • Արմեն says:

            այ սա արդեն չեմ փորձի անգամ բացատրել, սա արդեն ամոթ է,

            նաև ինձ, եթե սկսեմ հիմնավորել

    • Mariam says:

      Հարգելի Արմեն, միգուցե մեր դժբախտություններից մեկն այն է, որ մեր հասարակության մի ստվար զանգվածի համար հայ մնալը կամ կրոն ունենալը երկրորդական է: Ինչ անենք, թե պետականություն չենք ունենա, սովետի ժամանակ ինչի վատ էինք ապրում, – կպատասխանեն շատերը:
      Իսկ լեզվի ու ընդհանրապես հայ ինքնության պահպանումը շատ քչերին է հուզում: Մեր հասարակությունում և ընդհանրապես ամբողջ աշխարհում հաղքենիությունն այնքան է արմատավորվել, որ հաճախ ծնողները երեխաների հետ զրուցում են կիսագրագետ ռուսերենով կամ անգլերենով, իրենց թվում է դրանով ավելի կիրթ անձի տպավորություն են թողնում:
      Որտեղ հաց, էնտեղ կաց հոգեբանություն ունեցող անձի համար նման գաղափարներն ընդամենը վերացական, հեգնելի ու ծիծաղելի են՝ լեզու, հայի ինքնություն, հայրենիք, դիմացինի հանդեպ հարգանք, էլ չեմ ասում օրենքը որպես օրենք ընդունելը կամ հարգելը: Նման մարդիկ օրենքին կհետևեն միայն այն դեպքում, եթե համոզված լինեն, որ դրան չհետևելու դեպքում կպատժվեն: Եվ այո, կքննարկեն, արդյոք արժե այդ օրենքին հետևել, թե ոչ:
      Ինչպես Դուք նշեցիք, նրանք կշարունակեն ծաղրել և եկեղեցին, և նախագահի ինստիտուտը, քանի որ նրանց համար ՀՀ-ի և Սերժ Սարգսյանի, Գարեգին Վեհափառի ու հայկական եկեղեցում միջև հավասարության նշաններ են դրված:

  7. Maxim says:

    Հարգելի մեկնաբանողներ։ Իսկ մի գուցե՝ եթե մենք նախագահի և կաթեղիկոսի ինստիտուտները
    հարգել կարողանայինք, թույլ չտայի՞նք նման ,,մեղմ ասած,, անձանց գլխավորեին այդ ինստիտուտները։ Նրանց լկտիությունը արդյունք չէ՞ արդյոք մեր ժողովրդի ոչ մարդկային
    բնազդով՝ վախի։ Եթե Շանթի նման տասնյակներ լինեին մի գուցե իրադրությունը կփոխվեր դեպի մարդկայինը։ Եվ վերջապես, ձեզանից ովքեր են այս օրերին գնացել Շանթին և իր ընկերներին աջակցութրան ցույցին մասնակցել։

  8. NEM says:

    Հասկանալով հեղինակին, ով երևի համատարած մահախոսականների
    ֆոնի վրա ասում -հանգիստ ու առանց ավելնորդ էմոցիաների ապրեք
    կարգ ու կանոնով, որ չքայքայեք ձեր և ուրիշների առողջությունը:
    Համակարծիք եմ Արմեն Սարկիսիանի և այլոց հետ:
    Եթե տվյալ խնձորը փչացած, կամ նեխած է և դու վատաբանում ես այն,
    այդ չի նշանակում, որ դու խոձոր չես սիրում;

  9. Լավատես says:

    Ասում են, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Երաժշտություն պատվիրելը՝ օրենքի խաղտում չէ, մնում է միաձայն որոշենք, թե ի՞նչ երաժշտություն ենք ցանկանում լսել ու փող հավաքենք այն պատվիրելու համար։ Կարծում եմ, մենք մեծ հնարավորություններ ունենք, մասնավորապես դրսի հայերը հատկապես փողի հարցում, այստեղ արդեն մեր ստեղծագործ միտքը պետք է աշխատացնենք՝ պարզելու, թե ինչ պատվիրենք, որ միաձայն ընդունվի։ Արդեն հաճելի կանխազգացում ես ապրում, երբ պատկերացնում ես ազգովին պատվիրած երաժշտության կատարումը։ Այստեղ երաժշտությունը փոփոխական մեծություն է, նրա փոխարեն կարող են լինել այլ արժեքներ։

  10. alfred says:

    Ես մարդ անհատին կարող եմ հարգել կամ չհարգել. իսկ օրենքին պարտավոր եմ ենթարկվել

    • Hakob says:

      էտ ըստ “ժամանակակից” մարգինալացնող “լիբերալ” տեսության:
      Ըսկ ընդանրապես, քանի դեռ կա բարոյական արժեքներ, քան դեռ կան բարոյական օրենքներ ու նորմեր, մարդը պարտավոր է հարգել մարդու:
      Դա էին ինձ սովորեցրել ու ստիպելկ, որ դառնա իմ արյան մի կարևորագույն մասնիկը առաջին հերթին իմ ընտանիքում, և սովետական դպրոցում, ինստիտուտում, ու հետ աշխատավայրի իմ ղեկավարը:

      Օրենքը շատ փոքր, ժամանակավոր մի բան է, համեմատ բարոյական արժեքներին ու հազարամյակներով թրծված բարոյական օրենքներին:

      Տրանսպորտային երթևեկության կանոնները պահելը իհարկե անհրաժեշտ բան է, ու անխտիր կիրառման համար, սակայն Արամ, նույն պես և ավելի
      բծախնդիր պետք է լինել, բարոյական օրենքների պահպանման հարցում, որը քարոզում էին հենց մեր մեծամեծերը – /Հ. Թումանյան և այլն/:

  11. Hakob says:

    /հայ/ մարդկանց մեջ չափազանց շատ է չարությույնը:

    չարությունը թույնի պես հաշատում է առաջին հերթին հենց սեփական ծնող օրգանիզմը:

    Մեկը թույն է արտադրում Նախագահի, մեկը կաթողիկոսի, մեկը Ազգային հերոսի- Յուրի Վարդանյանի, մեկը լիաթոք թույն է արտաշնչում, երբ մյուս ազգային հերոսի- Շավարշ Կարապետյանի ձեռքին հանգում է օլիմպիական կրակը…

    Այդ մաղձախառն թույնը թափվում է ոճ միայն “բարձր աթոռների” հանդեպ , այլ նաև անխտիր բոլոր մարդկանց, ովքեր ինչ որ ձև կապ ունեն հայկական կառուցվող Ազգային պետականության ու նոր-նոր ճիրաններից ազատվող ռուսական ազգային ազատագրական շարժման հետ /սրանք իրար հետ ամուր կապված են/:

    Հայտնի է, թե ինչ հավեսով են անդ մաղձը բորբոքում հատկաես մարգինալ ժուռնալիտները Հայաստանում և Ռուսաստանում:

    Դիտելով այդ ամենը, արդյունքից կարելի է դատել, թե ով է մատակարարում այդ թույնի պորցիան շարունակաբար: Որտղից է գալիս այդ թույնի ֆինանսական ու պոլիտ ահռելի չափաբաժինը:
    Բոլոր տեսանելի թելերը տանում են հարկե “հին ու բարի” Անգլիա ու նրա խամաճիկ ԱՄՆ:

    Նար, այդ թույնը ահռելի քանակով ներմուծվում է առաջին հերթին հենց Եվրոպա:

    Ու՞ր են հզրագույն Հոլանդիան ու Շվեդիան…. էտ երկրները որպես այդպիսին ջնջխված են ու երկուսն էլ շատ արագ կատարյալ կործանում են գնում:

    Ով՞ է կանգնած Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան… և այլն արագ մարգինալացվող րերկրնեի գլխին, ղեկավարում այդ փտախտը, ներմուծում այդ թույնը… ժամանակակից Պիլատները- Մերկել, Օլանդ, և այլն անդեմ, անանուն մարդիկ ոորնք ինչպե Պիլատը կմնան պատմության մեջ միյան չարին ծառայելու ակտով…
    Իտալիան մի քիչ ընբոստացավ, Բերլուսկոնին միանգամից դարձավ երխաների բռնաբարող…
    Իսպանիան մի քիչ թփրտաց այդ թունավորման դեմ, հիմա “հանկարծակի” պարզվեց, որ ամբողջ թագավորական ընտանիքը զբաղված է “փող լվալով” ու հանկարծակի պարզվեց որ թաղված է կոռուպցիայի մեջ…

    Ու այս ամենը հիմնվում է աշխարհի, և մասնավորապես եվրոպական մասի ժողովուրդների բացարձակ անկրթության վրա /հիմիկվա եվրոպական համարսարաններում ոչ թե կրթում են, այլ հակառակը, դարձնում կատարյալ ստրուկ/:

    Հայաստանը փրկվելու շանս ունի:
    Ու դա պետք է գիտակցեն առաջին հերթին հենց ժուռնալիստները. ովքեր մի քանի “արծաթով” կործանման են պատրաստ տանել մեր հազարամյա գենոֆոնդը:

    • Արսեն says:

      էս անգամվանդ առաձնահատուկ հաջող էր..)))… բայց էլի կարող ես լավացնել, ես քեզ հավատում եմ …)))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հակոբ, համաձայն վերջին լուրերի, Նորվեգիայի յուրաքանչյուր բնակչի համար, այսօրվա դրությամբ, այդ երկրի պետական Sovereign Wealth Funds, որը պետական ծերության նպաստի հմնական աղբյուրն է, ապահովել է մեկ միլիոն դոլլարից ավել կարողություն…այնպես որ չեմ կարծում որ Ձեր ունեցած տվյալները այդ երկրների մասին համապատասխանում են իրականությանը, իսկ ահա այսօրվա Ռուսաստանի կառավարությունը իր բնակչությունից հեռուստատեսությամբ միջոցներ է խնդրում օգնելու համար Ամուր գետի շրջանում ջրերհէղէղից վնասված ժողովրդին…իսկ նրանց նավթի ու գազի շահույթները բաժանում են «հարգելի» Նախագահի մոտիկ մարդիկ, նույնը ինչ մեր երկրում…ինչպես ռուսներն են ասում …անարխիա մատ պորյադկա…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կուզեի պարզաբանել որ վերը նշված ֆոնդի համար այդ երկրի բնակիչները որեվե վճարումներ չեն կատարում , այլ այն գոյանում է միմիայն պետությանը պատկանող այդ երկրի նավթի եվ գազի արժեթղթերի շահույթից…

      • Hakob says:

        Նորվեգիայում 2 տարի առաջ Բրեյվիկը գնդակահարեց 80 անմեղ, նոր կյանք մտնող պատանի:

        https://en.wikipedia.org/wiki/Anders_Behring_Breivik

        եվ ահա նրա հայտարարությունը, հնչած դատարանում

        “Я не признаю норвежские суды. Они получили свою власть от партий, которые придерживаются политики мультикультурализма.”

        Երևի էս միլիոնից իրան պատահաբար դուրս էին թողել: հաշվապահական սխալ էր հավանաբար…

        Սենց բան երբևէ չեմ պատկերացնում որ լինի մեր “կաշառակեր, թքող, խնչող, կանաչ լույսը չհարգող “ազգի մեջ…
        իհարկե, երեխաներին բռերով գնդակահարելը, օսվենցումները… և այլն ու սա մենակ բարձրագույն եվրոպական ազգերի հատկանիշ է:

        • Վահան says:

          շատ ճիշտ ես, Հակոբ…մենք ունենք թերություններ, բայց բարեբախտաբար ունենք նաեւ այնպիսի առավելություններ, որ ուրիշ ոչ ոք չունի……ու հենց մեր առավելությունները պիտի գնահատենք, սիրենք, փայփայենք, չկորցնենք ու աշխատենք թերությունները վերացնել

      • Hakob says:

        3 августа норвежская тюрьма «Ила» (англ.)русск. опубликовала фотографии камеры, в которой будет отбывать наказание Андерс Брейвик[51]. Для его содержания было специально переоборудовано одно крыло тюрьмы, во дворе которого он сможет дышать свежим воздухом. В распоряжении заключённого будет три комнаты: спальня, комната для физических упражнений и кабинет. У него не будет доступа в Интернет, но будет предоставлена офф-лайновая версия Википедии. Вся мебель в камерах Брейвика прикреплена к полу, чтобы он не мог использовать её в качестве оружия.
        24 августа суд признал «норвежского стрелка» Андерса Брейвика вменяемым, виновным в смерти 77 человек в 2011 году и приговорил к максимальному сроку тюремного заключения (21 год) с возможным продлением срока еще на пять лет, если он будет признан опасным для общества, количество продлений срока не ограничено[8][9]. Брейвик отказался от обжалования приговора, заявив, что это бы легитимизировало суд[52].
        Жизнь в тюрьме[править | править исходный текст]
        Брейвик содержится в одиночной камере площадью 24 квадратных метра[53], состоящей из трёх комнат: спальни, кабинета и спортзала. Он имеет возможность вести переписку, прогуливаться во внутреннем дворике под надзором охраны. 9 ноября 2012 года Андерс Брейвик направил сотрудникам норвежской службы исполнения наказаний 27-страничное письмо, в котором пожаловался на тюремную жизнь. Брейвику не нравится отношение охраны тюрьмы, резиновая ручка, которая натирает руку при долгом использовании, принуждение бриться и чистить зубы под присмотром охраны. Брейвик отмечает, что ему приносят холодную еду и масло, которое, по словам террориста, «невозможно намазать на хлеб». В целом Брейвик назвал условия содержания в тюрьме «садистскими»[53]. В частности, ему было запрещено присутствовать на похоронах матери, умершей от болезни. Решение было мотивировано тем, что Брейвик ещё не отбыл достаточного срока[54].

        30 июля 2013 года Брейвик подал документы в Университет Осло, собираясь поступить на заочное отделение факультета политологии. Начальник тюрьмы, где Брейвик отбывает наказание, заявил, что поддерживает его тягу к знаниям, поскольку после освобождения образованному преступнику будет намного проще найти работу и вернуться к нормальной жизни[58]. 6 августа Брейвик получил уведомление об отказе принять его документы. Как пояснили в самом университете, его руководство пришло к выводу, что Брейвик «недостаточно подготовлен» для начала обучения на факультете политологии, по мнению руководства университета, ему предстоит углубить свои знания по ряду предметов, после чего он сможет повторить попытку[59].
        12 сентября 2013 года стало известно, что Брейвик будет допущен к изучению определенных модулей, но не допущен к основной учебной программе, так как в настоящее время он недостаточно подготовлен по ряду предметов. Ему не будет разрешено посещать территорию

        Ինչ լավ ա չէ՞… բոլորին մի միլիոն: ուղղակի կայֆ ա 🙁

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի պարոն Հակոբ, հորս ներկայությամբ թուրքերը սպանել էին իր ծնողողներին, սակայն հայրս երբեք ատելություն չուներ թուրք ժողովրդի եվ չեր ընդհանրացրել այդ գազանությունները այդ ժողովրդի նկատմամբ, ես նույնպես…Դուք փորձում եք այդ մի փսիխոպատի կատարածով դատողություն անել Նորվեգացի ժողովրդի մասին, մի ժողովրդի որ ծնել է ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐ ՆԱՆՍԵՆԻՆ, որ փրկել է հարյուրավոր հայ որբերի ինչպես իմ հայրը… այնպես ըմբոխշնելով եք ներկայացրել ձեր մտքերը վերեվում… ձեր ատելությունը ու ՌԱՍԻԶՄԸ համահավասար է այդ նորվեգացի ՌԱՍԻՍՏԻ ազգատյացուցյանը… դուք ինձ մի ուրիշ անգամ մեղադրում էիք որ մորս կաթի հետ չարություն եմ , գուցե չգիտեմ, բայց ատելություն ունեմ բոլոր տեսակի Ռասիզմի նկատմամբ լինի դա թուրքերի թե անգլո սաքսերի թե հենց մեր հայերի նկատմամբ, շնորհակալ եմ ծնողներիցս…

          • Գալուստ Ենոքյան says:

            Կուզեի ավելացնել, որ եթե մենք բոլորս այդպես հեշտ նվաստացնող «ընդհանրացումներ» ենք անում ուրիշ ազգերի վերաբերյալ ապա մեր ժողովրդի գիտակցական աստիճանի վերաբերյալ խոսելը շատ …

  12. Լևոն Մելքումյան says:

    Որ նախագահի և կաթողիկոսի ինստիտուտները պետք է հարգել, կասկած չկա,- ի հարկե պետք է հարգել:
    Բայց դրանք ի՞նչ կապ ունեն մեր այսօրվա ՚պետության՚ հետ, չեմ հասկանում: Դուք ի՞նչ է, իսկապե՞ս կարծում եք, թե մենք պետություն ունենք։

    • Արմեն says:

      Դե ուրեմն առանց վարկյան կորցնելու, գնում հանձնում եք ՀՀ անձնագիրը ձեր ու այդ ժամանակ

      ասում եք, որ դուք պետություն չունեք, հակառակ պարագայում ձեր գրածը ծայրից ծայր սուտ է և

      կեղծիք:

      • Արսեն says:

        Ձեզ թվում է դա այդքան հեշտ է, որ «առանց վարկյան կորցնելու» կարելի է անել?…)))… Ընդհակառակը, հսկայական պրոցեդուրա է, որ զզվանքդ գա, ձեռ քաշես և չանես..)))…

  13. Sokrat says:

    Պարոն Աբրահամյան մի հարց տամ պատասխանեք խնդրում եմ.
    Եթե ես Կտրիչ Ներսիսյանին չեմ հարգում բայց ինքը Վեհաոփառ է, ապա ես նրան հանդիպելով ու չհարգելով պետք է նրա ձեռքը համբյուրեմ, թե ոչ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Անձնական ընտրություն հարց է: Ես՝ ոչ, չեմ համբուրի, որովհետեւ տեսնում եմ տվյալ անձի աղաղակող թերությունները: Բայց նրան քննադատելիս կլինեմ առավել զուսպ, հարգալից:

      • Sokrat says:

        Շնորհակալություն պատասխանի համար: Ես Ձեր հետ լիովին համաձայն եմ: Ուղղակի այստեղ առաջանում է մյուս հարցը. Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցու ադեպտի համար Կաթողիկոսի ձեռքը չհամբյուրելը չի նշանակում, որ տվյալ անձը չի հարգում այդ ինստիտուտը և այն գլխավորող անձին?

  14. Ruben says:

    Ինչպես մարդը, պետությունը նույնպես ձեւավորվում է 25 տարիների ընթացքում:
    Եւ անհատի էության, եւ պետության ապագայի հիմքը հանդիսանում է 0-25 տարին:
    Փողոցի մայթին խնչողների քանակը հասել է 96%-ի:
    Մնացել է գրեթե երկու տարի: Հուսանք, որ 96-ը կդառնա գոնե 90:

  15. Armen Sarkissian says:

    Մի երկու խոսք ռուսների մասին: Նախապես ասեմ, որ ռուսական կրթություն ունեմ`թե միջնակարգ, թե բարձրագույն: Մի քանի տարի ապրել եմ Ռուսաստանում` Մոսկվայում և Սուրգութում: Պետք է օբյեկտիվ լինել, ինչ խոսք, ռուսները ունեն համաշխարհային մակարդակի գրողներ ու գրականություն: Լավ թատրոն և կինո, լավ դերասաններ, օրինակելի բալետ և այլն: Ինչ վերաբերում է գիտությանը, ապա պետք չե չափազանցնել, այստեղ նրանք “не впереди планеты всеай”: Այստեղ, առաջին հերթին, խոսում է նրանց ազգային մեծամտությունը, նացիոնալիզմը, “великодержавный шовинизм”-ը և պրոպագանդան: Ինչ վերաբերում է նրան, թե Ստալինն ու Բերիան ռուսներին դարձրեցին հարբեցող, ապա մեջբերեմ ռուս դասական Սալտիկով-Շչեդրինի խոսքերը, որ նա ասել է 100-ից ավել տարի առաջ`”разбудите меня через 100 лет, и я скажу “пьют и воруют, воруют и пьют”: Կարդացեք Կարամզին, Գոգոլ և այլն:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արմեն, ես Ձեր ասածը ընդունում եմ,եվ պիտի ասեմ կրթությունս հայկական է եվ դպրոցում եվ բարձրագույն…հետո էլ անգլերեն, իսկ ռուսերենը պարզապես ռուս եվ օտար գրականություն կարդալու եվ շփվելու միջոց է եղել հիմնականոււմ… Ինչ վերաբերվում է ռուսներին,կարծում եմ որ իռլանդացիները, ֆինները… եվ այլ հյուսիսային ժողովուրդներ նույնպես «հարբեցողի» համբավ ունեին եվ ունեն, սակայն քիչ թե չե շատ բարվոք հասարակություն եվ տնտեսություն են ստեղծել, սակայն այն ինչ կատարվեց Խորհրդային տարիներին համեմատելի չէ… Պրոլետարական դիկտատուրայի բերած կարծեցիալ «հավասարության» արդյունքը այն էր որ մեր վերջին երկու Նախագահներին բերեց «կոմերիտմիություն» եվ «կուսակցություն» որ հավասարության հերը անիծեն…Լենինի կողմից Մարքսիզմի մեկնաբանությունը կարծում եմ սխալ էր եվ օրհասական, Խորհրդային որոշ ժողովրդների համար…
      Կարծում եմ որ Ռուսաստանի մշակույթի պոտենցիալը նախքան հեղափոխությունը (եթե չխաթարվեր)այսօր բոլորովին ուրիշ երկիր կունենային եվ իրենք եվ մենք էլ…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կուզեի ավելացնել, սիրածս ռուս գրողներն են 19 րդ դարի եվ 20 րդ դարի սկզբի հեղինակներ Վսեվոլոդ Գարշինը եվ Լեոնիդ Անդրեեվը…

    • Hakob says:

      ռուսի հարբեցողությունը ոչ ավել է, ոչ պակաս, քան ֆիննինը, անգլիացունը, գերմանացունը, ֆրանսիացունը, իռլանդացունը… էլ չեմ ասում Կանադայում անկապացած էտ ազգերի ներկայաչուչիչներինը:

      էն ալկաշությունը, որ անում են համատարած ասենք իռլանդացիք Կանադայում, ռուսները երբևէ չեն էլ տեսել:

      Հյուսիսիս ժողովուրդների կենցաում միշտ էլ եղել է հարավի ժողովուրդների չափանիշով ալկոհոլի չափազանց մեծ չափաբաժին: Ու ռուսները բացառություն չեն:

      • Գագիկ Բաղդասարյան says:

        Россия: рекорды и антирекорды
        https://www.topa.ru/russia-top.htm

        1-е место в мире по потреблению спирта и спиртосодержащей продукции;
        1-e место в мире по продажам крепкого алкоголя;
        1-е место в Европе по числу умерших от пьянства и табакокурения;

  16. Hakob says:

    թող փորձի որևէ Անգլիայի քաղաքացի հրապարակային չ-հարգի Անգլիայի թագուհուն, ով նաև եկեղեցու “կաթողիկոսն” է: կպատճվի օրենքի ամբողջ խստությամբ:
    իսկ ինչ է, թվում է թե Անգլիայի թագուհուն չհարգելու պատճառ ոչ մի ժուռնալիստ չունի՞:

    հետաքրքիր է, որ որոշ հայեր, ովքեր բնակվուն են ստրկատիրական եվրոպական երկրներում, քննադատում են մարդկության ավելի առաջավոր հասրակարգը- ֆեոդալիզմը:

    • Արսեն says:

      Տես է, մեքովս չէր անցել, որ ետ եմ գնացել հասարակության զարգացման ողով…)))… Փաստորեն, առողջ Հայկական ֆեոդալիզմից տեղափոխվել եմ ստրկատիրական Եվրոպա, որը հեսա-հեսա կկործանվի, ( այսինքն, ոչ թե կկործանվի, այլ կզարգանա՝ վերափոխվելով ֆեոդալիզմի, որին Հայաստանը արդեն հասել է) …))))…

    • Արսեն says:

      Բայց ես այս խոսակցությունը, ոնց որ արդեն լսել եմ (անցյալ դարի 80ական թվականների դեժա-վյու է..)))..)։ Այն ժամանակ Ռուսաստանում էլի «աշխարհում ամենապրգրեսիվ»՝ կոմունիստական հասարակարգն էր, որին զարգացման աստիճանում 1 ֆորմացիա հետ ընկած, քո սիրած, անգլո-սաքսոնական կապիտալիստները, անընդհատ տարբեր դավերով, խանգարում էին զարգանալ։..))).
      Մի բան չեմ հասկանում, որց եղավ, որ երկու հասարակություններն էլ, զուգահեռ, ճիշտ 2 հսարակական ֆորմացիա հետ տեղափոխվեցին և էլի Ռուսաստանը մնաց առջևում։ Հիմա, «անգլո-սաքսոնական» ստրկատերերը խանգարում են ֆեոդալական Ռուսաստանին զարգանալ…)))…
      ԵՎ եթե Ռուսաստանը ելի 1 ֆորմացիա հետ գնա, այդ ժամանակ ինչ ես ասելու? Նախնադարյան համայնական «անգլո-սաքսերը» դավեր են դավում և խանգարում են պրոգրեսիվ ստրկատիրական Ռուսաստանին զարգանալ?…))))…

    • Գագիկ Բաղդասարյան says:

      Россия: рекорды и антирекорды
      https://www.topa.ru/russia-top.htm

      127-е место в мире по показателям здоровья населения;
      134-е место в мире по продолжительности жизни мужчин;
      159-е место в мире по уровню политических прав и свобод;
      175-е место в мире по уровню физической безопасности граждан;
      182-е место по уровню смертности среди 207 стран мира;

  17. Armen Sarkissian says:

    Համաձայն եմ, ռուսները աշխարհի ամենաշատ խմող ազգը չեն: Ռուսները մի ֆենոմեն ունեն, որը կոչվում է “запой”: Ով որ ռուս ազգին ծանոթ է, գիտի, թե խոսքը ինչի մասին է: Բոլորն ել խմում են, և շատ: Եվ հայերը, և ռուսները, և վրացիք, և անգլիացիք, և ֆինները, և այլն: Բայց, ի տարբերություն ռուսների, ոչ ոք չի գնում, ինչպես ռուսներն են ասում, “запой”: Ես կարծում եմ սա ազգային առանձնահատականություն է:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արմեն, կներեք որ շարունակում եմ, կարծում եմ որ «զապոյը» միեվնույնն երեվույթն է ինչ մեր, հայերիս արտերկիր գնալը…, անելանելիությունից նրանք շարունակում են իրենց «թմրադեղը» իսկ մենք ավելի «հեռատես» լինելով … գնում ենք մեր աշխատանքը վաճառելու… տաք ջրի դիմաց… դա էլ «մեր ազգային առանձնահատկությունն է» …

      • Արսեն says:

        Ւմիջայլոց իզուր եք հեգնում, տաք ջուրը՝ շատ թանկ հաճույք է…)))…, հաշվի առնելով էլեկտրոէներգիայի, տեղափոխման և սպասարկման վարձերը 1 խմ տաք ջուրը իմ լողասենյակում, իմ վրա նստում է 4.6-4.8 €։ Իմ աշխատավարձով ես կարող եմ գնել ամիսը մոտ 340 խմ տաք ջուր։
        Հաշվի առնելով, որ 1 վաննայում լողանալը «նստում է», 120-150լ տաք ջուր, իսկ 1 դուշ ընդունելը 50-60 լիտր, ուրեմն ես կարող եմ, ամսվա մեջ 2270 անգամ վաննայում լողանալ, կամ 6180 անգամ դուշ ընդունել…)))…
        Համաձայնեք, որ ռեալ չէ …)))…
        Հետևաբար «գնում ենք մեր աշխատանքը վաճառելու… տաք ջրի դիմաց…» արտահայտությունը կոռեկտ չէ …)))…
        «Գնում ենք մեր աշխատանքը վաճառելու… այդ թվում նաև՝ տաք ջրի համար» արտահայտությունը ավելի ճիշտ է, իսկ դա լրիվ ուրիշ բան է …)))))….

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Արսեն, այդ հեգնանքը Ձեզա մասնավորաբար թի վերաբերվում այլ մեզ բոլորիս որ լքել ենք մեր երկիրը այս կամ այն պատճառաբանություններով, կներեք եթե Ձեզ վիրավորել եմ , պարզապես այդ րոպպեին «ազգային առանձնահատկությունը» ընդգծեու համար դա եկավ մտքովս…

  18. Hakob says:

    Զապոյը ընդունված է բոլոր հյուսիսային ժողովուրդների մոտ: Մասնավորապես- ֆինների ու իռլանդացիների:
    իկս Կանդայի “հնդկացիներին” լրիվ ալկաշ են դարձրել: խմում են շարունակ, մինևչ գիտակցության լիակատար կորուստ: ով նրանց մոտ չի եղել երբևէ, դա չի կարող պատկեարցանել:

    Հյուսիսային ժողովուրդները ունեն նաև մի այլ հատականիշ: նրանք ներքևի մակարդակի վրա մեծ հայրենասերներ :
    .. մասնավորապես դա վերաբերվում է իռլանդացիներին ու ռուսներին:

    • Գագիկ Բաղդասարյան says:

      Россия: рекорды и антирекорды

      1-е место в мире по потреблению спирта и спиртосодержащей продукции;
      1-e место в мире по продажам крепкого алкоголя;
      1-е место в Европе по числу умерших от пьянства и табакокурения

      https://www.topa.ru/russia-top.htm

  19. NEM says:

    Ես ազգաբանական դիսկուսը, որ շատ ծիծաղաշարժ է.
    Ու եդ թուլությունները, հատկությունները, կապ չունեն տվյատ երկրները ղեկավարող խմբերի
    ոչ մարդաբանական, ոչ ել ֆիզիկական տվյալների ու կամային հատկությունների հետ:
    Մերոնք կամ բավարար կամք չունեն, կամ բաներ կա, որ իրենք գիտեն բայց մեզ չեն ասում..
    որը շատ հավանական է…
    Բայց այս մարդկանց Ճանաչողները կարող են վկայել, որ գլխիվայր փոխվում են եդ բարձրագույն
    պաշտոններն ստանձնելուց հետո..

  20. Լավատես says:

    Հովհաննես Թումանյան

    ՄԵՐ ՈՒԽՏԸ

    Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
    Ու գընում ենք մեր ճամփով,
    Մըրրիկներով պատած անհույս,
    Սև խավարով, մութ ամպով։

    Մենք անցել ենք արյան ծովեր,
    Սուր ենք տեսել ու կըրակ,
    Մեր ճակատը դեմ ենք արել
    Մըրրիկներին հակառակ։

    Ու թեպետև պատառ-պատառ
    Մեր դըրոշը սըրբազան,
    Ու մենք չունենք տեղ ու դադար՝
    Երկրից երկիր ցիրուցան։

    Բայց գընում ենք մենք անվեհեր
    Զարկերի տակ չար բախտի,
    Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
    Դեպի լույսը մեր ուխտի։

    1903

  21. MARD says:

    Նախ նշեմ առաջին, որ երբեք 100 տոկոսանոց անկեղծ հարգանք չի լինում , քանի որ 100 տոկոսանոց ոչ մարդ գոյությւն ունի ոչ էլ ինստիտուտ.
    Օրինակ ասում են, այս մարդը շատ լավ մարդ է , բայց ոտքը մի քիչ ծուռ է.
    Երկրորդ, հարգանքը միակողմային չի լինում եվ հետեաբար կախված չե միայն մեզանից. Հարց , դու կարող ես հարգել մեկին որը քեզ չի հարում.
    Ինչի է պետք անցնել հարգելով կանաչ լույսի տակով եթե քո հավանականությունը ավտոի տակ ընկնելու 50 տոկոս է.
    Ինչի է պետք հարգել ինստիտուտ եթե իր հարգանքը քո նկատմամբ ցածր է.
    Որքան տոկոս է կազմում անկեղծ հարգանք համեմատած պայանական հարագանքին «շահի հարգանք, վախի հագանք,….» .
    Արդիոք յուրայինների նկատմամբ «բացառությունը» չի նշանակում հարգանի պակաս ոչ յուրայինների նկատմամբ հետեվաբար հարգանի պակաս հակառակ ուղությամբ.

  22. Vruyr says:

    Օրենքը, հարգանքի արժանի է, քանի դեռ այն տրամաբանական է: Ինստիտուտը, հարգանքի արժանի է, քանի դեռ այն չի վարկաբեկվել: Առաջին դեպքում պատկերացնենք, որ մեքենաները վերանում են, այդ դեպքում լուսաֆորները դառնում են անտրամաբանական: Երկրորդի դեպքում… օրինակը ակնհայտ է:

    • Արմեն says:

      Այսինքն, եթե ես տրամաբանակն չհամարեցի որևէ օրենք, ինչ է հետևում:

      Որ պատասխանես շատ կուրախանամ համ իմ համ քո համար Վրույր,

      իսկ եթե խոստովանես, որ սխալվել ես գրելուց, դա կլինի տղամարդավարի:

      • Վահան says:

        Արմեն ջան, եթե ես տրամաբանական չհամարեմ որեւէ օրենք եւ ուժս պատի, իմացիր, որ հաստատ կշրջանցեմ, բանի տեղ չեմ դնի…ինչ վերաբերվում է կարմիր լույսին, ապա դրա տակով երբեք չեմ անցնում ոչ թե նրա համար, որ շատ օրինապաշտ եմ, այլ որ շաաաաաաաաաաաատ տրամաբանական է, դրա տակով չանցնելը..եւ եթե այո, օրենքները լինեն տրամաբանական, դրանց հարգել-չհարգելու խնդիրը մի տեսակ ցավոտ չի լինի, եւ օրենքները ինքնըստինքյան կգործեն

        • Գալուստ Ենոքյան says:

          Իսկապես, կարծում եմ շատ տրամաբանական է…

        • Արմեն says:

          Վահան ջան այդ դեպում չպիտի դժգոհենք, ես էլ այլ օրենքներ տրամաբանական
          չեմ գտնում ու շրջանցում եմ: Եվ ոչ միայն ես այլ շատերը և ինչ է ստացվում, այն ինչ ունենք:

          • Վահան says:

            Իսկ ես դրանից չեմ դժգոհում, ես փորձում եմ այնպես անել, որ մեզանում լինեն տրամաբանությունից բխող օրենքներ, այլ ոչ թե ինչ-որ խմբի, կլանի սպասարկող օրենքներ, անգամ եթե այդ խմբի անունն է ՀՀ իշխանական համակարգ

  23. MARD says:

    Մի փոքր ավելացում, եթե մի մարդ լիազորված է ներկայացնել տվիալ ինստիտուտը եվ նա այդ լավ չի անում ,հետեվաբար նա պետք է պատասանության ենթարկվի տվիալ ինստիտուտի կողմից եվ ոչ թե դա նեկայացվի որպես տվիալ մարդու անձնական մոտեցում.
    Եթե խաչմերուկում կանգնած գաիշնիկին, որը ցմփոր, ամբարտավան կաշառակերի մեկն է, պետք է նա պատասանության ենթարկվի ինստիտուտի կողմից քաի որ նա է նեկայացնում այդ ինստիտուտը եվ հետեվաբար ստեղծում ոչ հարքանքի մթնոլորտ.

  24. Լավատես says:

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետեւալ երդումը. «Ես՝ (անուն ազգանուն) , դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը եւ սովորույթները»:

    • Ruben says:

      Երկնէր երկին, երկնէր երկիր,
      Երկնէր և ծովն ծիրանի.
      Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

      Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
      Ընդ եղեգան փող բոց ելանէր,
      Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

    • Արսեն says:

      Հիմնվելով միայն դրա վրա, հանգիստ կարելի «նախագահին» և « կաթողիկոսին» քաղաքացիությունից զրկել և երկրից արտաքսել…)))…
      Սահմանադրական դատարան լինի…)))))….

  25. Արմեն says:

    Տեսանք, որ մի քանի մտքեր ( ճիշտ կամ սխալ այլ հարց է ) գրելուց հետո հասանք Նորվեգիա

    կամ մի այլ տեղ: Այսինքն մեզ այս ամենը հուզում է այնքանով որքանով:

    Բա որ հանգիստ վիճակում մտածել չենք ուզում ու չենք քննարկում, հոգնում ենք,

    բա մեր հալը վոնց կլինի, ով պետք է մեր փոխարեն մտածի, քննարկի, քայլ անի, ՈՎ:

    Համոզված եմ ՀՀ Նախագահն էլ, Վեհափառն էլ մեզանից ( շատ շատերից ) անհամեմատ

    շատ է աշխատում ու օգուտ տալիս ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:

    Մենք ճպուռի դերում ենք հարգելիներս:

    • Արսեն says:

      Նախագահը ժամավճարով աշխատող ֆունկցիոներ չէ, որ «շատ աշխատած» ժամերի համար՝ ավելի բարձր աշխատավարձ (տվյալ դեպքում՝ հասարթկության երախտագիտություն) պետք է ստանա։
      Բայց… սկսենք սկզբից։
      Ինչ է նախագահը? ( Հենց նախագահը, ոչ թե թագավորը, ցարը, դիկտաորը և այլն)։
      Հասարակական ծառայության գործադիր սեկտորը համակարգող, որոշակի սահմանափակ ժամանակով, ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներիր կողմից (1 անձ՝ 1 ձայն) աշխատանքի նշանակված անձ է։ Աշխատանքի է նշանակվում ըստ իր՝ տվյալ սեկտորի նպատակների մասին ունեցած պատկերացումների և գործունեության հետագա ընթացքի (նախընտրական ծրագիր), ինչպես նաև իր նախորդ աշխատանքային գործունեության արդյունավետության և իրագործման եղանակի (հասարակական վստահություն) հիման վրա։
      Բավական է 1 կեղծված ընտրաթերթիկ, 1 ընտրակաշառք կամ 1 ճնշում գործատուի վրա և դու արդեն նախագահ չես, դու մի որիշ բան ես, որը ունի իշխանություն՝ բայց ոչ նախագահ։
      Դու Թագավոր ես, կամ Ցար…
      Ւսկ թագավորի կամ ցարի դեպքում ձեր գրածը ճիշտ է՝ «Փառք թագավորին՝ շատ է աշխատում», (որովհետև թագավորը կարող է նաև չաշխատել, նրա իշխանությանը իր աշխատանքի վրա չէ հիմնված, հիմնված է պատժիչ մեքենայի արդյունավետության վրա)։
      Վերջում պատատասխանում ենք 2 հարցի։
      1. Եթե «Մենք ճպուռի դերում ենք», ապա ինչ արժեք ունի ճպուռի հայրենասիրությունը?
      2. Եթե 1,5 միլիոն «ճպուռ» չեն կարողանում իրենց և1 մարդու կարգի հրավիրել և թագավորի փոխարեն ունենալ նախագահ, 100 հազար ճպուռ կարողանալու են պատերազմում հաղթել?

      • Արսեն says:

        Հ. Գ. Մի փոքրիկ խնդրանք։ Տողերը կրկնակի մի սարքեք։ Դրանից տեքստի ծավալն է ավելանում, ոչ բովանդակությունը։ Ընդհանուր գրվածները երկարում են և մնացածի գրածները գտնելը դառնում է ավելի դժվար։

      • Արմեն says:

        Արդեն 3 նախագահ ենք ունեցել, երեքն էլ ըստ ձեզ…..
        Լուրջ հարցեր էին բարձրացվել այս հոդվածում,
        անձնավորեցիք ( ոչ միայն դուք ) ու սկսվեց…
        Այդպես շարունակեք, բայց երբեմն խորհելը չի խանգարի:
        Անհիմն թվեր, սուբյեկտիվ գնահատականներ, որքան ասես կարող եք բերել,
        ինձ դրանք ոչինչ չեն տալիս:
        Ձեզ առջև դրված խնդիրը, ձեր իսկ կողմից դրված, ինձ հուզող, հետաքրքրող
        ոլորտից չէ: Ես մասնակցել եմ բոլոր ընտրություններին, երբեք անվավեր քվեաթերթիկ
        չի ստացվել իմ ընտրության արդյունքում և միշտ չէ որ իմ ընտրած մարդը կամ թիմը
        հաղթել է, սակայն երբեք չեմ փորձել որևէ մեկի մատից հոտ քաշել ու առավել եվս
        դարձնել մատի փաթաթան: Ցիկլի մեջ ընկած վիճակը իմ հոբին չի:
        Ֆենոմենալ տվյալների եք տիրապետում` 1.5 միլիոն ես չեմ դուք եք վոնց հաշվեցիք այդքան արագ ու ճշգրիտ, իսկ քիչ վերևում 1 ձայնի մասին էիք գրում:
        եթե հայրենասեր է, արդեն ճպուռ չի, իսկ հայրենասիրությունը կոնկրետ գործ է, ոչ
        սուտ թվերի ներկայացում ու դրանց հիման վրա փիլիսոփայել:
        Իսկ ինչ է դուք չգիտեք, որ անգամ 100000 մարդ չի մասնակցել Արցախյան ազատամարտին ուղղակի և ոչ անուղակի, դե հիմա ԻՄԱՑԵՔ:
        Կողքից ԲԱԼԵՏ անողներին սուրճի բաժակի շուրջ մի տեղավորեք պատերամի մասնակիցների մեջ:

        • Արսեն says:

          1,5 միլիոնը ընտրելու իրավունք ունեցողների թիվն է (մոտավորապես)։
          100 հազարը այն մաքսիմում թիվն է ( զինվորների) որ կարելի է հավաքել 2,5 միլիոն բնակչությունից (իհարկե, Ստալինը կամ Հիտլերը կարող են ավել հավաքել…)))… )։
          Եթե դուք «За Родину! За Сталина!» գոռացող, և заградотряд-ով մսաղաց քշվող և այնտեղ մեռնողներին համարում եք հայրենասեր՝ շարունակեք համարել։
          Իսկ իմ երկրորդ հարցի պատասխանն էր՝ «այո, կարող են, որովհետև դիմացը կանգնած է ադրբեջանական բանակը, որ զինվորները իրենց երկրում ճիշտ նույնպիսի «ճպուռներ» են, ինչպիսին են հայկական զինվորները՝ այս կողմում» …)))…
          Իսկ ես գնամ, իմ հերթական ամսվա տաք ջրի փողը աշխատեմ, արդեն ուշանում եմ…))))…

  26. Լավատես says:

    Նորակոչիկի եւ բանակ ծառայած մասնագետ զինվորականի տարբերությունը նույնն է, ինչ ժողովրդի ու ազգի տարբերությունը։ Որպեսզի նորակոչիկը մասնագետ զինվորական դառնա անհրաժեշտ է, որ նա ծառայի բանակում։ Որպեսզի ժողովուրդը ազգ դառնա անհրաժեշտ է, որ նա երդում տա, օրինապաշտ եւ օրինապաշտպան լինի, ինքը չխախտի օրենքը եւ անմակարդակ քաղաքացիներին, մասնավորապես անմակարդակ պաշտոնյաներին թույլ չտա օրենքը խախտել։

    • Վահան says:

      Լավատես ջան, ոչ ոք ինձ չի կարող ստիպել, որ ես չխախտեմ ասենք արտոնագրային վճարի մասին օրնեքը, եթե լինեի ատամնաբույժ: Ես չեմ ընդունում այդ օրենքը: Եթե ես տաքսի եմ նստում, ես գիտեմ, որ պետք է վճարեմ: Դա իմ եւ կարծում եմ շատերիս աշխարհընկալումն է: Բայց եթե վարորդը տրամաբանությունից դուրս թիվ պահանջի ինձնից, ոչինչ չեմ վճար: Օրենքները պարտադրորեն պիտի տրամաբանված լինեն, այնպես, ինչպես մարդուն տեսնելիս պիտի ասես բարեւ:

      • Լավատես says:

        Ոչ թե լավ օրենքներն են մեզ պակասում, այլ օրենք հարգելու մակարդակը։ Օրենքն է ազգը միավորում, իսկ նրա հանդեպ արհամարհանքը բերում է ազգի լուծարման։

  27. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, լավ է որ այստեղ քննարկվում է Նախագահի էվ Կաթողիկոսի ՍՏԱՏՈՒՍ ը հարգելու հարցը եվ կարծում եմ բավական լավ քննարկում էր… կարծում եմ նաեվ լավ կլինի քննարկել երկրի ՔԱՂԱՔԱՑՈՒ Ստատուսը ՀԱՐԳԵԼՈՒ հարցը ստատուսավոր Նախագահի եվ Կաթողիկոսի կողմից, այն որ երկրում քաջալերվում է 5000 դրամով քաղաքացու ձայնը գնելը կարծում եմ ինքնին հարգանք չի բերի ոչ քաղաքացու ստատուսին ոչ էլ այդ քաղաքացիների կողմից ընտրված, նրանց ծառայող Ստատուս ունեցող Նախագահի եվ Կափողիկոսի համար…

    • Գալուստ Ենոքյան says:

      Վերջին նախադասության վերջաբանը պիտի լինի…«նրանց ծառայող Նախագահի եվ Կաթողիկոսի Ստատուսին…»

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031