«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ այսօր Ապարանում նշվում է Հին Նոր տարին: Քաղաքային հրապարակում հավաքվել է բազմաքանակ ժողովուրդ՝ տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից: Ինչպես իր շնորհավորական խոսքին մասնակցում են մարզպետները, քաղաքական հասարակական գործիչները: «Մենք ավանդույթներ ենք ստեղծում մեր ազգի ավանդույթը, մենք պետք է մեզանից վանենք չարը մեր բարությամբ, և բարեգործությամբ, ապրենք խղճով, բայց ոչ խղճահարությամբ: Մենք պետք է հպարտ լինենք»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Ամանորը շնորհավորեցին քաղաքապետ Գոռ Առաքելյանը, նախկին կրթության և գիտության նախարար Սեգո Երիցյանը, Կոմիտաս Վարդապետը: Ելույթներն ավարտվեցին ավանդական խարույկով և խարույկի շուրջ շուրջպարով, պարում էին մարզպետները, հայրենակցկան միության անդամները, պատվավոր նախագահի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ