Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակները խոցել են շենքերի տանիքները, պատերը

Հունվար 11,2014 13:39

Սահմանագոտու բնակիչները չեն վհատվում

Հունվարի 10-ի երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի  պաշտպանական դիրքերի, այդ  գյուղերի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ ասաց, որ  ադրբեջանական զինուժը Այգեպարի վրա կրակել է ժամը 21-ի սահմաններում, շուրջ մեկ ժամ, գնդակները  դիպել են տների, այլ կառույցների պատերին, համայնքի ճանապարհներին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:  Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ  ադրբեջանական զինուժը հիմնականում կրակել է գյուղի պաշտպանական դիրքերի վրա, գնդակոծվել է նաեւ գյուղը: Վնասներ չկան:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից տեղեկացանք, որ   հունվարի 10-ի ժամը 23-ի սահմաններում շուրջ կես ժամ գյուղը գնդակոծվել է, վնասվել են մի քանի տների տանիքներ, գնդակները դիպել են նաեւ տների պատերին: Սահմանամերձ  3 համայնքների ղեկավարներն  ասացին, որ ադրբեջանական գնդակոծությունը չի  թուլացնում բնակիչների ոգին, մարդիկ  արդեն համարվել են նման պայմաններում ապրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Arman says:

    Փառ ու պատիվ Տավուշի հերոս ժողովրդին: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գոտու բնակիչներն առավել կոգեշնչվեին, եթե մարզի ղեկավարներից որըէ մեկն այդ ծանր պահերին այցելեր իրենց: Հակառակորդը Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի վրա մեկ անգամ կրակեց, որից հետո մարզպետը կաշին կրակը գցելով և տարբեր հնարքների դիմելով գումարներ պոկեց շրջանցիկ ճանապարհ կառուցելու և այնտեղից ՛՛օտկատի՛՛ իր բաժինը ստանալու համար: Երբ որ սահմանամերձ բնակավայրերի վրա են կրակում, նա միայն դիտորդի կեցվածք է ընդունում: Իմ կարծիքով ՀՀ նախագահը դեկտեմբերի 31-ին պետք է որ Բերդի տարածաշրջան այցելեր, ոչ միայն ժողովրդին քաջալերելու, այլև իր մարզային իշխանության մասին օբյեկտիվ իրականությունը լսելու համար, այլապես ստացվում է, որ Բերդի տարածաշրջանի բնակիչների համար ՛՛царь долеко, Бог высоко”:

  2. Suren says:

    Չլիներ սահմանամերձ բնակչի անկոտրում ոգին՝ ոչ մի հաղթանակ էլ չէր լինի:Պատկերացնում եք,թե ամեն ինչ ինչքան լավ կլիներ,եթե Տավուշն ունենար սրտացավ տեր,ով գումարները կծախսեր ոչ թե Լ.Չիբուխչյանի գրքերը տպագրելու,այլ սահմանամերձ գյուղացու առաջնահերթ խնդրները լուծելու համար: Տավուշից հաստատ արտագաղթ չէր լինի,խելացի մարդիկ չէին փախչի,ամեն ինչ լավ կլիներ……………

  3. ԲՂԴՈ says:

    Արա դե Ղուլը հեռատես թագավորա ու գիտի որ Տավուշը հանձնելու ենք ազերիներին,դրա համար էլ իրա Լյուբայի միջոցով դաշնակիցներա կպցնում ադրբեջանում:Էս բոլորը առաջինի հետ պայմանավորվածա ու պետք չի շուխուր անել,չեք հասկանում `լռեք էլի:

  4. Վահե says:

    Մարզպետի խորհրդականը թող գովերգի հրոսակներին,Սերժն էլ մարզպետի ներկայացմամբ պարգևներ ու նվերներ հանձնի դավաճանին,խեղճ գյուղացիք էլ եղունգները երկարացնեն իրենց գլուխը քորելու համար:Ողբամ քեզ հայ ժողովուրդ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031