Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» հումանիտար կազմակերպությունը

Հունվար 11,2014 12:55

armenian-community.ge. Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» մարդասիրական կազմակերպությունը, ի՞նչ նախագծեր է այն ֆինանսավորում և ի՞նչ է նրան պետք Վրաստանից: Թե ինչպե՞ս է պատրաստվում Աջարիան վերածել իսլամական պետության և ո՞վ է ֆինանսավորում այդ գաղափարը: Այս և այլ հարցերի վերաբերյալ վրացական «Ալիա» թերթը զրուցում է «Վրաստանի երիտասարդ թուրքագետներ» կազմակերպության նախագահ Ռոման Կվիցիանիի հետ:

 Կարո՞ղ եք մեզ ավելի մանրամասն պատմել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «մարդասիրական» կազմակերպությունը:

 

– Դա թուրքական IHH կազմակերպությունն է` ստեղծված 1992 թվականին: Այս կազմակերպության նպատակն է օգնություն տրամադրել ամբողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում: Կազմակերպությունը նպատակ ունի օգնել բոլորին` առանց ազգային պատկանելության, ռասսայի և այլ խտրականությունների: Նպատակը շատ ազնիվ է: Բայց դա դեռևս մեդալի մի երեսն է: Այն, ինչ կատարվում է մյուս կողմում, դա լրիվ ուրիշ պատմություն է:

 

Մի քանի օր առաջ այդ կազմակերպությունը հայտնվեց վեճի կենտրոնում` կապված զենքի անօրինական փոխադրման հետ: Մինչդեռ, բնականաբար, կազմակերպության ղեկավարությունը հերքեց իր մասնակցությունը սկանդալին: Կեղծ-մարդասիրական կազմակերպության ղեկավարության հայտարարությունից հետո թուրք մամուլում անցկացվեց խոշոր գովազդ, և աղմկահարույցի բոլոր սլաքներն «ուղղված էին» դեպի Թուրքիայի անվտանգության խորհուրդը: Ես սա պատմում եմ, որովհետև այդ կազմակերպությունն արդեն վաղուց գործում է Վրաստանում, և այն փաստերը, որոնք հայտնի դարձան վերջին ժամանակներս, բացեիբաց մատնանշում են այն, որ կազմակերպությունն իրականում զբաղվում է զենքի փոխադրմամբ աշխարհի տարբեր երկրներ, և այս փաստը չպետք է Վրաստանի համապատասխան պետական գերատեսչությունների տեսադաշտից դուրս մնա:

 

Որոշ ժամանակ առաջ կազմակերպությունը բեռնակիր ավտոմեքենաներով ապրանք է տեղափոխել դեպի Սիրիա: Բեռնակիրների շարքը կանգնեցրել են: Բայց անհասկանալի պատճառներով բեռնակիրների ուսումնասիրությունը չի անցկացվել: Չնայած դրան` արտասահմանյան մամուլն ակտիվորեն գրում է, որ բեռնատարներում եղել է ոչ թե հումանիտար օգնություն, այլ ռազմական նշանակության բեռ` նախատեսված այն ահաբեկիչների համար, որոնք կռվում են Սիրիայում կառավարական զորքերի դեմ: Արտասահմանյան և թուրքական մամուլը, ինչպես նաև թուրքական ընդդիմությունը խոսեց Թուրքիայի կառավարության հետ այդ կազմակերպության կապերի մասին այն բանից հետո, երբ բեռնակիրների ընդհանուր հետախուզության ժամանակ հայտնաբերվել էր զենք և մեծ քանակությամբ ռազմամթերք, մինչդեռ չնայած դրան` դատախազության ներկայացուցիչներին թույլ չտվեցին անցկացնել «հումանիտար» կազմակերպության  բեռնակիրների ավելի մանրակրկիտ զննում:

 

Ինչո՞ւ թույլ չտվեցին անցկացնել բեռնակիրների ավելի մանրակրկիտ զննում: Դուք կարծու՞մ եք, որ կազմակերպությունը լուրջ թիկունք ունի:

 

– Բեռնակիրներին ուղեկցում էին Թուրքիայի ռազմական գերատեսչությունների աշխատակիցները և բեռը մանրակրկիտ զննելու մերժումը հիմնավորված էր նրանով, որ բեռնակիրներում գտնվում է պետական գաղտնիք պարունակող բեռ: Իսկ նման դեպքերում դուք գիտեք, որ դատախազությունը չունի բեռի զննում անցկացնելու իրավունք: Վեճին խառնված է նաև ներքին գործերի նախարարությունը, որը թույլ է տալիս բացեիբաց դատել, թե ինչպիսի ուժեր են կանգնած «IHH» մարդասիրական կազմակերպության ետևում:

 

Հասկանալի է: Եկե՛ք վերադառնանք Վրաստան: Նրանք մեզ մոտ էլ ե՞ն մտցնում զենք:

 

– Դժվար է միանշանակ հաստատել, որ նրանք մեզ մոտ զենք են բերում, մինչդեռ Վրաստան զենք բերելու ցանկության դեպքում դժվար թե նրանք դժվարությունների հանդիպեն: Մեզ մոտ սահմանային կետերը այնպիսի մակարդակով զինված չեն, և կան շատ տեղեր, որտեղ պետական սահմանի վերահսկումը չի իրականացվում ինչպես որ հարկն է: Ավելին:  Վրաստանում անկարգությունների դեպքում այդ կազմակերպության համար դժվար չի լինի Վրաստանում գտնել դաշնակիցների և համախոհների, որոնք կօգնեն անցկացնել զենք ինչքան կարելի է: Կան մարդիկ, որոնք նաև այդ զենքը իրենց ձեռքը կվերցնեն: Վերջին ժամանակներս լարվածություն էր տիրում` կապված Վրաստանի մուսուլմանների հետ: Հաճախակիացել էին սադրանքները: Այդ կազմակերպության աշխատանքի թիրախային խումբը հենց Վրաստանի մուսուլմանական  բնակչությունն է: Ցավոք, ես չեմ կարող բացառել երկրի տարածաշրջանում ծայրահեղ գործողությունների իրականացման հավանականությունը: Եթե հիշենք վերջին ժամանակների իրադարձությունները, կհամոզվենք, որ ակնհայտ է, որ գոյություն ունի համախոհների մի խումբ, որոնք ժամանակ առ ժամանակ կազմակերպում են տարբեր տեսակի սադրանքներ:

 

Օրինակ, նույն հարցը Ճելա գյուղի մինարեթի մասին: Հարց, որն իրականում կարելի էր կարգավորել առանց ավելորդ աղմուկի, բայց քիչ էր մնում ավարտվեր արյունահեղությամբ:

 

Իսկ պետական համապատասխան գերատեսչությունները տեղյակ ե՞ն այդ գործունեության մասին: Ինչոր չի երևում, որ նրանք որևէ գործողություններ ձեռնարկում են այդ ուղղությամբ:

 

Ես Ձեզ ասում եմ այն, ինչ գիտեմ հաստատ: Եթե հատուկ ծառայություններն անցկացնում են ինչ-որ գործողություններ և այդ դեպքում էլ այս ամենը կատարվում է առանց ավելորդ աղմուկի, ես շատ ուրախ կլինեմ: Բայց միաժամանակ նման հարցերի մասին երկրի բնակչությունը պետք է տեղեկացված լինի: Բոլորը պետք է իմանան` իրականում ինչ է կատարվում: Հատուկ ծառայությունները միայնակ չեն կարող ապահովվել ազգային անվտանգությունը: Վրաստանում խառնակությունների սկսվելու դեպքում կան կրոնական ծայրահեղականների մի ամբողջ խմբեր, որոնք առանց խնդիրների կարող են զինվել և զենք օգտագործել:

 

Ինչքանով հայտնի է, Թուրքիայում կա շատ ուժեղ մաքսային ծառայություն: Մի՞թե նրանք կանցկացնեն զենք:

 

– Այո՛, Դուք ճիշտ եք: Թուրքիան ունի շատ ուժեղ մաքսային ծառայություն: Եթե որոշում ընդունվի զենք անցկացնել, դա տեղի կունենա ճիշտ այն ձևով, ինչպես զենքն անցկացվում է Սիրիա կամ էլ սահմանային կետի շրջանցում: Երկու տարբերակներն էլ լիովին հնարավոր են, երկուսն էլ հեշտ իրականանալի: Ինչպես նաև չպետք է մոռանալ, որ ոչ շատ ժամանակներից ի վեր մենք և Թուրքիան ունենք մեկ միասնական մաքսակետը: Բարեբախտաբար, այսօր Վրաստանում խաղաղություն է, և երկրում չկան անկարգություններ: Երկրի խաղաղությունը հույս է տալիս, որ տվյալ շրջանում մեզ մոտ դեռևս զենք չի մտցվում: Այնուամենայնիվ, ապագայում երկրին շատ փորձություններ են սպասվում, և մենք հիմա արդեն պետք է պատրաստ լինենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի: Բոլորը գիտեն, որ սահմանի տեղամասերը, որոնք այնքան էլ չեն վերահսկվում, բոլոր երկրներում օգտագործվում են մաքսանենգության համար: Այդպիսի տեղամասեր մեր սահմաններում շատ կան:

 

Իսկ ինչպիսի՞ն է այդ կազմակերպության վերաբերյալ Վրաստանի մուսուլմանների կողմնորոշումը: Կազմակերպությունն ունի՞ արդյոք աջակցություն բնակչության կողմից:

 

– Եկե՛ք չմոռանանք, որ Վրաստանում սոցիալական դրությունը ծայրահեղ ծանր է, կան շատ կարիքավոր մարդիկ: Այդ կարիքավոր մարդկանց մոտ թող գոնե տարին մեկ անգամ գա մի բարերար և օգնի նրանց: Ինչպե՞ս կարող է այդ կարիքավորը վատ վերաբերվել իր բարերարին: Վրաստանի քաղաքների և գյուղերի մեծամասնություններում, առավել ևս բարձրադիր շրջաններում բնակչությունը ծայրահեղ կարիքի մեջ է: Նրանք չունեն հնարավորություն հրաժարվել ցուցաբերվող օգնությունից: Հատկապես, երբ օգնությունը տալիս են փոխարենը ոչինչ չպահանջելով: Իսկ այն մարդիկ, ովքեր ծախվում են փողի համար, պատրաստ են ամեն ինչի հանուն փողի. նրանք լավ դիմակավորված են և տարբերակել նրանց այդքան էլ հեշտ չէ:

 

Դատելով ձեր պատասխաններից` այդ կազմակերպությունն ունի աջակցություն: Գուցե Դուք տեղյա՞կ եք, թե այդ կազմակերպությունն ինչքան է ծախսում Վրաստանում իր գործունեության համար:

 

– Ասել ճշգրիտ գումար, որը «IHH»-ն ծախսում է Վրաստանում իր գործունեության համար, շատ բարդ է, փաստացիորեն անհնար է: Բայց մի բան ես հաստատ գիտեմ: Այդ կազմակերպությունն ու իր մասնաճյուղերը երբեք միջոցների անբավարարվածություն չեն ունենում: Այդ պատճառով էլ կա վախ, որ նրանք հեշտությամբ կարող են աջակցել կրոնական ծայրահեղականներին:

 

Ի՞նչ նախագծեր է ֆինանսավորում այդ կազմակերպությունը Վրաստանում:

 

– Ինչպես սկզբում ես արդեն ասացի, այդ կազմակերպությունը պաշտոնապես օգնում է բոլոր կարիքավորներին ամբողջ աշխարհում: Հենց այդ պատճառով էլ կազմակերպությունը ցանկացած մուսուլմանական տոնի առթիվ հումանիտար օգնության ծանրոցներ, մթերք է ուղարկում դրա կարիքն ունեցող մուսուլման ընտանիքներին: Պանկիսի կիրճի տարածքում կազմակերպությունը կառուցել է մի մզկիթ և հինգ մատուռ: Այս կազմակերպությունը ֆինանսապես աջակցում է Վրաստանում անցկացվող բոլոր իսլամական տոներին և արարողություններին: Բացի այդ, Վրաստանում գործում է մի կազմակերպություն, որը կոչվում է «Նպատակ», որի գործունեությունը նույնպես ֆինանսավորվում է «IHH».  մարդասիրական կազմակերպության կողմից: Այս «Նպատակ» կազմակերպությունը պաշտոնապես զբաղվում է Աջարիայի բարձրլեռնային շրջանների կարիքավոր մուսուլման ընտանիքների օգնությամբ: Մարդասիրական օգնությանը զուգահեռ կազմակերպությունը զբաղվում է ուսումնական գործունեությամբ- Ղուրան են սովորեցնում բնակչությանը, այնուհետև լավագույն աշակերտներին ուղարկում են շարունակելու ուսումը Թուրքիայում: Այս գործունեությունն արդեն շատ վաղուց է ծավալվում: Թուրքիայում ուսում ստանալու ընթացքում վրաստանաբնակ մուսուլմանների համար ստեղծում են ամեն տեսակ բարենպաստ պայմաններ` տանում են էքսկուրսիաների, հոգ են տանում նրանց մասին: Ուսումն ավարտելուց հետո այդ մարդիկ վերադառնում են Վրաստան: Իհարկե. Բոլորը պետք է իմանան այն, ինչին հավատում են: Պետք է ուսումնասիրել Ղուրանը: Խնդիր է առաջացնում այն, որ նրանք Ղուրանը սովորում են ոչ թե վրացերենով, այլ արաբերենով:

 

Օրինակ.Վերջերս Թուրքիայում կազմակերպվել էր  Ղուրանն ուսումնասիրողների հերթական էքսկուրսիա: Ճամփորդությունից վերադառնալուց հետո, երիտասարդները Ֆեյսբուքում ստեղծեցին մի էջ «Աջարական իսլամական հանրապետություն» անունով: Ըստ այդ էջի բովանդակության`Աջարիան առանձնացված է Վրաստանից և հանդիսանում է Իսլամական պետություն: Ի՞նչ եմ ուզում դրանով ասել: Իբրև թե հումանիտար կազմակերպության կողմից  կազմակերպված Էքսկուրսիային մասնակցելուց հետո, մեր քաղաքացիների մոտ նմանատիպ մտքեր ու գաղափարներ են ծնվում… Դա փոքր էքսկուրսիա էր: Իսկ ի՞նչ ասել Թուրքիայում կրթություն ստանալու և Վրաստանում ամենօրյա բազմամյա աշխատանքի մասին:

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031