Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 55-ամյա Սամվել Ղարիբյանն է, ով ընդհարվել էր «Շանթ» ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին և մուտք գործել ռեստորանի տարածք և հարվածել տաղավարին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Ղարիբյանը մի քանի, այդ թվում՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանված գլխավոր հերոսներից է (Մերիի հայրն է):
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի