Հունվարի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ գրեթե ոչ մի հատվածում չեն սպասվում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում ամպոտ ու մառախլապատ եղանակն առայժմ կպահպանվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր է թույլ ձյուն: Մեր տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքներ. այսպիսով` ամենուրեք, բացառությամբ Արարատյան դաշտի, սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում:: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, մառախուղի հետևանքով` ցածր տեսանելիություն: Գեոմագնիսական դաշտն անկայուն է:
Աղբյուր՝ www.weather.am