Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի «Tata Steel 2014» 76-րդ գերմրցաշարը, որի «Masters» ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:
Վիճակահանությամբ որոշվել են առաջին տուրի զույգերը: Արոնյանը խաղում է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Մյուս զույգերն են. Լենյեր Դոմինգես-Անիշ Գիրի, Լյուկ վան Վելլի-Սերգեյ Կարյակին, Ֆաբիանո Կարուանա-Բորիս Գելֆանդ, Ռիչարդ Ռապպորտ-Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա-Արկադի Նայդիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ