«Հունվարի 8-ից հացադուլ են հայտարարել նաեւ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը, սակայն նրանց առանձին խուց դեռ չեն տեղափոխել:
Նրանց պահանջներն են՝ վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները:
Այսօր արդարադատության նախարարությունը հայտնել է, որ տեղյակ չէ այդ հացադուլի մասին, այնինչ նրանց արդեն մարդու իրավունքների պաշտպանությունից մարդ է այցելել այդ հարցով»,- երեկ երեկոյան Aravot.am-ին է հայտնել Ավետիս Ավետիսյանի կինը՝ Արմինե Զախարյանը:
Հ.գ. Լուսանկարում աջից երկրորդը Ավետիս Ավետիսյանն է: