Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի առանցքային քննարկման թեմաները կլինեն «Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը», որը կքննարկվի հրատապ կարգով, ինչպես նաև «Սերգեյ Մագնիտսկու սպանության մեղավորներին անպատիժ թողնելը»: Հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկար ժամանակով մեկնել է ԱՄՆ սովորելու, չնայած խոստացել է անպայման մասնակցել այս նստաշրջանին, թեպետ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Փոստանջյանին հանել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ