Հայաստանի ամենաճանաչված երգահանը` Տիգրան Մանսուրյանն այս ամիս կդառնա 75 տարեկան և այդ առիթով հունվարի 12-ին «Դիլիջան» կամերային երաժշտությունը համերգ կտա Գլենդեյլի «Զիպպեր» համերգասրահում: Գրում է «Լոս Անջելես Թայմս» թերթը:
Մանսուրյանի երաժշտությունը զվարթ է, սաստիկ ոգեշնչող, բայց պետք չէ նրա մակերեսին ուշադրություն դարձնել, գրում է թերթը: Նրա գործերում գեղեցիկ ցավ կա, խորը ցավի նուրբ տառապանք, չամոքված ցավ, որն անընդհատ իրեն զգացնել է տալիս:
Մանսուրյանը այն երգահաններից է, որը նոտաները երբեք զուր չի գործածում: Առեղծվածային է նրա երաժշտական աշխարհը: Նա գիտի, թե որտեղ է ընկած երաժշտական գործիքի առավել ազդեցիկ գեղեցկությամբ հնչյունները, հատկապես, երբ լարային գործիքների հետ գործ ունի:
Մանսուրյանի գործը մեկ անգամ լսելով` երբեք չես մոռանա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ