Հունվարի 8-ին Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում` ՊՆ զորամասի հարևանությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական սպանությունը ցնցել է ողջ մարզը:
Մարդասպանը դանակի 11 հարվածով սպանել էր 3 անչափահաս երեխաների հորը՝ Մհեր Գրիգորյանին: Ոստիկանությունը դեպքից ժամեր անց արդեն Իջևան քաղաքում հայտնաբերեց սպանության մեջ կասկածվողին՝ Արամ Սարգսյանին, ով, որպես սպանության դրդապատճառ, նշել էր խանդը, իբր Մհեր Գրիգորյանը տարիներ առաջ առաջարկություն է արել իր կնոջը, ինքն էլ իմանալով այդ ամենի մասին, նման քայլի է դիմել: Սպանության մեջ կասկածվողն ու սպանվածը իրար ճանաչել են դեռ մանկուց, համադասարանցիներ են եղել,ապրել նույն բակում: Արամը հաճախ է այցելել Մհերենց բնակարան, հաց կերել, զրուցել ու գիշերել:
Կարդացեք նաև
Խանդի վարկածը Մհերի ընտանիքի անդամները աբսուրդ են համարում. «Նման բան չէր կարող լինել, նախ Մհերը էն տղեն չէր,որ իր մտերիմի ու առավել ևս մանկության ընկերոջ կնոջ վրա աչք գցեր, և հետո աշխարհի կանայք չէին պրծել,որ Արամի կնգա մոտ գնար կամ ուզենար գնար»,-lorinews.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Մհերի հարազատները, հավելելով,որ Արամը նման քայլի է դիմել պարզապես նախանձից, քանի որ Մհերը կյանքում շատ բաների էր հասել, իսկ Արամը`ոչ. «Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմում է մայրը:
Լուսանկարները՝ Lorinews.am–ի
Մանրամասները կարդացեք՝ Lorinews.am կայքում