Վաղը մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 74-րդ առաջնությունը:
Հանրապետության 10 գրոսմայստերներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լեւոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին որոշելու, այլեւ Հայաստանի ազգային հավաքականի միակ թափուր տեղը համալրելու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ